Saturday, August 20, 2011

Թուրքիան կկրճատի Ադրբեջանից գազի գնման ծավալները Ուրբաթ, 19

Panarmenian.am. 19-8-2011- Իրանից գազի մատակարարման վերսկսման կապակցությամբ Թուրքիան կկրճատի Ադրբեջանից գազի գնման ծավալները, հաղորդում են թուրքական աղբյուրները:
Իրանից Թուրքիա գազի մատակարարումը, որը դադարեցվել էր օգոստոսի 11-ից երկու երկրների միջև գազատարի պայթյունի պատճառով, նորոգման աշխատանքներից հետո վերսկսվել է, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը:
Թուրքիայի արևելքում գտնվող Ագրի գավառում գազատարի պայթյունից հետո ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազի մատակարարումն ավելացել էր` օրական 6 միլիոն խորանարդ մետրից հասնելով 16 միլիոն խորանարդ մետրի: Պայթած գազատարով Թուրքիան Իրանից օրական մինչև 18 միլիոն խորանարդ մետր գազ էր ստանում:

No comments: