ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ
Գարեգին Բ կաթողիկոսը 60 տարեկան է
«ԱԶԳ», 20-08-2011- Վաղը, օգոստոսի 21-ին լրանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյան Ծայրագույն պատրիարքի, Ամենայն հայոց սրբազնագույն կաթողիկոսի ծննդյան 60-ամյակը: Ուղիղ վեց տասնամյակ առաջ, 1951 թվականին, այս օրը, բարեպաշտ քրիստոնյաներ Խաթուն եւ Գրիգոր Ներսիսյանի ընտանիքում ծնվեց արու զավակ, որին մկրտելիս տվեցին Կտրիճ պերճախոս անունը, եւ որին վիճակվեց 1999-ին դառնալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու 132-րդ գահակալը:
Տակավաին վաղ է գնահատական տալ անցած տարիներին Վեհափառի արած շնորհալի բազմաթիվ գործերին: Սակայն, մեր համոզմամբ, արդեն պատմությանն են պատկանում նրա անխոնջ ու արգասաբեր ջանքերը Մայր եկեղեցին շենացնելու ու ամրապնդելու ուղղությամբ, նրա նախաձեռնած վիթխարի շինարարական եւ վերականգնողական աշխատանքները, հստակ քայլերը ազգային-եկեղեցական կյանքը կարգավորելու նպատակով: Շինարար կաթողիկոս էին անվանում Վազգեն Ա երջանկահիշատակ հայրապետին. շինարար կաթողիկոս արդեն կարելի է իրավամբ համարել նրա գործի արժանի շարունակող Գարեգին Բ Վեհափառին: Դրա օգտին են խոսում Հայաստանում ու աշխարհի տարբեր անկյուններում վեր խոյացած տասնյակ հոյակերտ տաճարները, նորաստեղծ թեմերը, դպրանոցները, հայորդաց տներն ու կրթական այլ հաստատությունները, պետություն-եկեղեցի կառուցողական փոխհարաբերությունների ծավալումն ու խորացումը, միջեկեղացական եւ միջկրոնական լայնածավալ կապերը, հարյուրավոր գրքերի, բազմաբնույթ արժեքավոր հոգեւոր գրականության լույսընծայումը:
Մեր եկեղեցու այսօրվա գահակալը ողջ աշխարհում ունի ճանաչված կրոնական գործչի համբավ, նա էկումենիկ շարժման երեւելի դեմքերից է: Ականավոր կրոնապետի հարուստ կերպարի լոկ մի նրբագիծ էր Վեհափառի համարձակ այցը Բաքուՙ միջկրոնական վեհաժողովի:
Գարեգին Բ կաթողիկոսի սեւեռուն եւ հոգատար ուշադրության կենտրոնում են հեռու եւ մոտ Սփյուռքի մեր գաղթօջախները, աշխարհասփյուռ հայության հոգսերն ու ցավերը: Այստեղ նա հանդես է բերում թե՛ ճկուն դիվանագետի, թե՛ հմուտ ու սկզբունքային բանակցողի, թե՛ քաջարի մարտիկի որակները:
Ներսիսյան Վեհափառի եկեղեցանվեր եւ հայրենասեր բազմաբովանդակ գործունեության արդյունքն է մեր ժողովրդի զանգվածային վերադարձը դեպի արմատները, կրոնն ու եկեղեցին:
Դրանում համոզվելու համար բավական է հայացք նետել մեր եկեղեցական բազմամարդ տոներին, մկրտություններին ու այլՙ վերադարձող խորհուրդների կատարմանը, ականատես լինել մեր հասարակայնության դարձին դեպի Մայր եկեղեցին: Չմոռանանք եկեղեցու պատմության ու կրոնագիտության դասավանդման ներդրումը հանրակրթական դպրոցում, դասագրքերի կազմումն ու հրատարակումը, ուսուցիչների պատրաստումն ու վերապատրաստումը:
Պետական անաստվածության տասնամյակներին սոսկալի հետեւանքներից, նախ եւ առաջ, կրթված քահանաների, այլ հոգեւորականների պակասն է», կրկնում է Վեհափառ հայրապետը: Դրա համար նա ոչ միայն զարգացնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը, որը պետության կողմից ճանաչվել է աստվածաբանական համալսարան, այլեւ աներեւակայելի ջանքեր է գործադրում ու միջոցներ ներդնում իր նախաձեռնությամբ ստեղծված Սեւանի Վազգենյան դպրանոցը, քահանայական դասընթացները կայացնելու, շնորհալի երիտասարդներ եկեղեցական ծառայության կոչելու նպատակո (շատ երիտասարդ հոգեւորականներ մեկնում են կրթություն ստանալու արտերկրի աստվածաբանական հեղինակավոր կենտրոններ):
Բոլոր արժեքների ու հեղինակությունների համընդհանուր անկման փոթորկալի ու հակասական ժամանակներում մեր Մայր եկեղեցին ու նրա առաջնորդն այն լուսատու ու փրկիչ փարոսն են, որ օգնում են մեզ կուլ չգնալու գլոբալիզացիայի աղետաբեր օվկիանոսում: Այսօր, երբ ժողովրդավարության, հումանիզմի ու եվրոպականության շղարշի տակ Հայաստանը հեղեղում են տարաբնույթ աղանդավորական եւ նմանատիպ այլ կառույցները, երբ մարդասիրական օգնության ու քաղցր-մաղցր ճամարտակությունների ներքո քողարկվում է ամենապարզ հոգեորսությունը, հենց Վեհափառն է բոլորից լավ պատկերացնում ու տեսնում այն օրախնդիր հարցերը, սպառնալիքներն ու մարտահրավերները, որ ծառացած են մեր եկեղեցու ու ժողովրդի առջեւ, նախաձեռնում դրանց հաղթահարման արդյունավետ ուղիները:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի, շատ երկրների ամենաբարձր պետական պարգեւների ասպետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ, Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մեր ժամանակների ամենավառ, ամենաերեւելի անհատականություններից է:
Վերջապես, Վեհափառը Մարդ է. բարի, ուշադիր, հոգատար, ջերմ, զգայուն (տարբեր տարիներ մոտիկից դիտարկելով նրանՙ համարձակ կարող եմ վկայել այս ամենի մասին):
Այս առումով առավել անհիմն են եւ անարդար առանձին սանձարձակ հայտարարությունները մեր եկեղեցու եւ նրա գլուխ կաթողիկոսի հասցեին, որ նկատվում են վերջին շրջանում: «Որտեղ կա հավատք, կասկած լինել չի՛ կարող», Վեհափառ հայրապետի այս խոսքերը, վստահ ենք, պիտի կողմնորոշիչ հանդիսանան բոլորիս համար:
Նշանավոր այս օրը մաղթենք մեր հոգեւոր առաջնորդինՙ մեր սիրելի Վեհափառին քաջառողջություն, արեւշատություն, ամենազոր Աստծո օրհնություն եւ հովանավորություն, անսպառ կորով ու եռանդ մեր ժողովրդին ու եկեղեցուն տասնամյակներ շարունակ առաջնորդելու գործում:
Շնորհավոր հոբելյանդ, Վեհափա՛ռ Տեր:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment