Thursday, August 4, 2011

200 հազար օտարերկրացի աշխատանք է փնտրում Թուրքիայում

Tert.am. 4-8-2011- Մոտ 200 հազար օտարերկրացիներ աշխատանք են փնտրում Թուրքիայում։
Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, աշխարհի տարբեր երկրներում ծայր առած տնտեսական ճգնաժամի պատճառով օտարերկրյա քաղաքացիներն սկսել են իրենց CV-ներն ուղարկել թուրք գործատուներին։
Ըստ թուրքական պարբերականի՝ հզոր տնտեսություն ունեցող Թուրքիայում աշխատանք գտնելու հարցում հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերում Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Հունաստանի և ԱՄՆ–ի քաղաքացիները։

No comments: