Thursday, August 4, 2011

Իլհամ Ալիեւի գլուխն ուսերի վրա չի մնա, եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի եւ նա պարտվի. ռուս փորձագետ

News.am. 4-8-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գյուխն ուսերի վրա չի մնա, եթե Ղարաբաղում պատերազմ սկսի եւ այն պարտվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով` հակամարտության սրացումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է, բայց դա չի հանգեցնի լայնամասշտաբ մարտական գործողությունների եւ կսահմանափակվի տեղական փոխհրաձգությամբ, նույնիսկ ծանր տեխնիկայի օգտագործման դեպքում:
«Բաքուն չի գնա պատերազմի: Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տանուլ տա պատերազմում, ապա կկորցնի ամեն ինչ: Նրան ամեն ինչ կհիշեցնեն` եւ ֆինանսական խարդախությունները, եւ մարդու իրավունքները, եւ ընդդիմությանը, այս թվում` իսլամական, որին նա ճնշել էր, այնպես որ նա չի գնա նման քայլի: Այդ քայլին կարելի կլինել գնալ հաղթանակի հասնելու 100 տոկոս վստահություն ունենալու դեպքում, բայց նա նույնիսկ 50 տոկոսը չունի»,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ Ադրբեջանն առավելագույն դեպքում կակտիվանա, զանազան կռիվներ կանի եւ դիվերսիաներ կկազմակերպի:
Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահի աչքի առաջ է նրա վրաց գործընկեր Միխայիլ Սահակաշվիլին, ով համարձակվել է «ավանտյուրա» անել, հույս ունենալով, որ Ռուսաստանը չի միջամտի: «Բայց Հարավային Օսիան եւ Աբխազիան իրենց ռազմական հզորությամբ անհամեմատելի են Հայաստանի հետ, որն, այս դեպքում, անպայման կմիջամտի: Այնպես որ այստեղ Ալիեւը, ի տարբերություն Սահակաշվիլիի, հույսը չի կարող դնել որեւէ բանի վրա»,- ամփոփել է Միխայիլ Ալեքսանդրովը:

No comments: