Saturday, August 27, 2011

Ադրբեջանցիները փորձում են կանխել ԼՂՀ 20–ամյակին նվիրված միջոցառումները. բողոքի նոտա՝ Գերմանիային

Tert.am. 27-8-2011- ԼՂՀ անկախության հռչակման 20–ամյակի կապակցությամբ Գերմանիայում սեպտեմբերին նախատեսվող միջոցառումների առնչությամբ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել պաշտոնական Բեռլինին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, բողոքի նոտայում Ադրբեջանը Գերմանիային կոչ է արել արգելել «այդ պրովոկացիոն միջոցառումը»։
Իսկ Շտուտգարտում Ադրբեջանի հյուպատոսությունը բողոք–նամակներ է ուղարկել Շտուտգարտի քաղաքապետարան, որոնցում ևս խոսվում է «նման միջոցառման անցկացման անթույլատրելիության մասին»։ Հյուպատոսության աշխատակիցները հանդիպել են նաև քաղաքապետարանի ներկայուցիչներին և խոսել «Հայաստանի կողմից իրականացվող պրովոկացիան կանխելու մասին»։
Բողոքի ակցիաներ անցկացնում են նաև Գերմանիայում գործող ադրբեջանական կազմակերպությունները։

No comments: