News.am. 9-7-2011- Պոլսո Հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանն այցելել է Վանի նահանգապետին եւ անձամբ տեղեկություններ ստացել առաջիկա սեպետեմբերի 11-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվելիք պատարագի նախապատրաստական աշխատանքների մասին։
Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն նշել է, որ Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը Ս. Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն տալու եւ այն կազմակերպելու իրավունքը փոխանցել է Վանի նահանգապետարանին։ «2010-ին առաջին պատարագն իրականացվեց։ Այս տարի կրկին պատրիարքարանի հետ համատեղ սեպտեմբերի 11-ին պատարագ կկազմակերպվի։ Այսօր այդ աշխատանքների կազմակերպման հարցը քննարկելու ենք արք. Արամ Աթեշյանի հետ։ Հուսով եմ, որ այս տարի եւս պատրիարքարանի հետ համատեղ մեր աշխատանքի արդյունքում պատարագը կանցնի առանց բացթողումների»,-նշել է Վանի նահանագապետը։
Արք. Աթեշյանը նշել է, թե իրենք եկել են Վանի նահանգապետարան, որպեսզի հայտնեն, թե իրենց ինչ է անհրաժեշտ պատարագի անցկացման համար։ «Նախորդ տարի, եկեղեցու վրա խաչ չլինելու պատճառով մի շարք վայրերում բողոքի ակցիաներ եղան։ Այս տարի խաչի հետ կապված խնդիր չկա, եւ հուսով եմ, որ այլ բողոքի առիթների չենք հանդիպի»,-ասել է Պոլսո Հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանը։
Նշենք, որ նախորդ տարի առանց խաչի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագին մասնակցել է միայն Պոլսո հայոց պատրիարքարանը։ Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր աթոռ սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն էր: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, թեեւ նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ էր հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել էին, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:
Սուրբ Խաչ եկեղեցու խաչը գմբեթին տեղադրվել է պատարագից 10 օր անց՝ սեպտեմբերի 30-ին եւ օծվել Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանի կողմից։

No comments:
Post a Comment