«Լրագիր» 9-8-2011- Շատերը ծիծաղեցին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի վերջին ասուլիսում արված հայտարարությունների վրա, կապված Կոնգրես-իշխանություն երկխոսության հետ: Հիշենք, որ Գալուստ Սահակյանն ասելէր, թե իշխանությունը Կոնգրեսի հետ բանակցում է նրան մի քիչ ուրախացնելու համար: Էլի մի քանի հեգնական խոսքեր էին հնչել Կոնգրեսի հասցեին:
Շատերի մոտ էլ հարց առաջացավ, թե ինչ է նշանակում Գալուստի խոսքը: Դա իշխանության հանձնարարությո՞ւնն է, թե պարզապես Գալուստի վրա արդեն իշխանությունն էլ ուշադրություն չի դարձնում եւ մտածում է, որ ինչ ուզի, թող այն էլ խոսի:
Իրականում թերեւս իշխանությունը Հայ ազգային կոնգրեսին պատասխանում է այնպես, ինչպես որ Կոնգրեսն է խոսում իշխանության հետ: Կոնգրեսը սկսված երկխոսությունը մեկ որակում է պետության հեղինակությունը բարձրացրած իրողություն, որը կարող է հայ ժողովրդի պատմության քաղաքական ավանդույթի մեծագույն նախադեպ դառնալ, մեկ էլ իշխանությանը որակում է գող, կոռումպացված, ավազակ:
Զարմանալիչէ, որ ընդդիմության հետ էլ նույն կոնտրաստներով խոսում է իշխանությունը: Ասենք, Դավիթ Հարությունյանն ու Գագիկ Մինասյանը խոսում են “ձոն երկխոսությանը” սկզբունքով, իսկ Գալուստ “աքսակալ” Սահակյանն էլ խոսում է “մեր դեմ խաղ չկա” տարբերակով:
Աչքակապություն կլինի համարել, թե ասենք Դավիթ Հարությունյանն ու Գագիկ Մինասյանն ինչ որ բան նշանակող մարդիկ են, իսկ Գալուստ Սահակյանը զրոյական նշանակություն ունի: Գալուստ Սահակյանը հաստատ ունի այնքան նշանակություն, որքան այն պատվիրակության ցանկացած անդամ, որի հետ նստած բանակցում է Կոնգրեսը: Այլ հարց է, որ նրանք բոլորը միասին մեծ հաշվով որեւէ նշանակություն չունեն, կամ չպետք է ունենան հայ ժողովրդի կյանքում, որպեսքաղաքականկամիշխողվերնախավայինդաս:
Բայց դա արդեն այլ թեմա է, քաղաքական սերնդափոխությանը վերաբերող թեմա, որն առնչվում է արդեն ոչմիայնիշխանությանը, այլ նաեւ ընդդիմությանը: Հայաստանի անկախության առաջին երկու տասնամյակները մսխած քաղաքական դասը պետք է հեռանա: Իհարկե, միամիտ կլինի հավատալ, թե կհեռանա: Ավելին, հեռանալու փոխարեն, այդ դասը կարծես թե հենց մերձենում է երկխոսություն գործընթացի ներքո, գիտակցված, թե ենթագիտակցորեն: Մերձենում է իր դիրքը պահելու համար, թեկուզ ինքնապաշտպանական ներքին բնազդով:
Ավելին, միգուցե բավական խորհրդանշական է նաեւ, որ նրանք, ովքեր միջանկյալ ջրբաժանից հետո ներկայում մերձենում են երկխոսությամբ, անկախության տարիների սկզբին էլ միասին էին, միեւնույն թիմում, համակարգում: Այլ կերպ ասած, շրջանը կարծես թե փակվում է: Իհարկե, դեռ կա ժամանակ տեսնելու, թե պետության, քաղաքացիների համար կոնկրետ ինչ էական արդյունքով է փակվում: Բայց առայժմ, կարծես թե այդ արդյունքն ավելին չէ, քան այն ժամանակ էր, երբ շրջանը համատեղ սկսվում էր ու դեռ կարգին չէր բացվել:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment