Thursday, August 4, 2011

ՀԱԿ-ի և կոալիցիայի 3-րդ հանդիպումը կկայանա այսօր

Այսօր կկայանա ՀԱԿ-ի ու կոալիցիայի պատվիրակությունների արդեն երրորդ հանդիպումը:
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպման ժամանակ ձևավորված օրակարգում տեղ է գտել երկու հարց՝
1. Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկ
«Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում և դրանց ազատության, արդարության և օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ»։
2. Կոալիցիայի առաջարկ
«Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձևավորում»:

No comments: