Monday, August 15, 2011

500 թուրք զինվոր մտել է Իրան

«Tert.am», 15.08.2011: Թուրքական բանակի 500 զինվորներ հատել են սահմանն ու անցել Իրան։
Ինչպես տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, թուրքական զորախումբը տեղակայվել է իրանական Ուրմիա քաղաքի մերձակայքում գտնվող Սերդեսթ ավանում։
Թուրք զինվորները մասնակցելու է իրանական բանակի կողմից PJAK–ի (Քրդստանի ազատ կյանք կուսակցություն – PKK-ի իրանյան թևը) դեմ իրականացվող գործողությանը։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական կողմն Իրան էր ուղարկել 20 տանկ և 300 զինվոր։
Հուլիսի 16-ից ի վեր Իրանի բանակը PJAK–ի դեմ լայնամասշտաբ գործողություն է իրականացնում ինչպես Իրաքի հետ սահմանին, այնպես էլ Հյուսիսային Իրաքի տարածքում։

No comments: