News.am. 11-5-2012- Ֆրանսիայի նախագահական ընտրություններում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի հաղթանակը պաշտոնական Անկարայի անհանգստությունն է առաջացրել Հայոց ցեղասպանության միջազգայնացման հարցի կապակցությամբ, քանի որ Օլանդը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ուղղությամբ ավելի ակտիվ կգործի։ Այս մասին գրել է թուրքական «Today’s Zaman»-ը միեւնույն ժամանակ նկատելով, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահի Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում ավելի մեղմ դիրքորոշում ունի, քան նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին։ «Հայոց ցեղասպանության օրենքի ընդունումը կարող է փակուղի մցնել Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունները»,- հայտարարել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաքսըն Բուրչօղլուն։ Նա նշել է նաեւ, որ Օլանդը երբեք չի ասել, թե Թուրքիան Եվրոպայում տեղ չունի։ Դեսպանը՝ ընդգծելով, որ Սարկոզիի եւ Օլանդի հայացքները Թուրքիայի կապակցությամբ հսկայական տարբերություններ ունեն, տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում է հանդիպել Օլանդի թիմակիցների հետ։ Friday, May 11, 2012
Թուրքիայի դեսպանը առաջիկայում նախատեսում է հանդիպել Օլանդի թիմակիցների հետ
News.am. 11-5-2012- Ֆրանսիայի նախագահական ընտրություններում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի հաղթանակը պաշտոնական Անկարայի անհանգստությունն է առաջացրել Հայոց ցեղասպանության միջազգայնացման հարցի կապակցությամբ, քանի որ Օլանդը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ուղղությամբ ավելի ակտիվ կգործի։ Այս մասին գրել է թուրքական «Today’s Zaman»-ը միեւնույն ժամանակ նկատելով, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահի Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում ավելի մեղմ դիրքորոշում ունի, քան նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին։ «Հայոց ցեղասպանության օրենքի ընդունումը կարող է փակուղի մցնել Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունները»,- հայտարարել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաքսըն Բուրչօղլուն։ Նա նշել է նաեւ, որ Օլանդը երբեք չի ասել, թե Թուրքիան Եվրոպայում տեղ չունի։ Դեսպանը՝ ընդգծելով, որ Սարկոզիի եւ Օլանդի հայացքները Թուրքիայի կապակցությամբ հսկայական տարբերություններ ունեն, տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում է հանդիպել Օլանդի թիմակիցների հետ։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment