Monday, August 1, 2011

Ռուսաստանը աշխարհում հերոին օգտագործող երկրների ցուցակում առաջատարներից է

Tert.am. 31-7-2011- Աշխարհում 16,5 մլն մարդ տառապում է թմրանյութերից կախվածությամբ։ Թմրանյութերի միջազգային շուկայի մեծ մասը զբաղեցնում է հերոինը։ 12-13 մլն մարդ տարեկան օգտագործում է 375 տոննա հերոին։ Այս մասին հաղորդում է MIGnews.com-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների գծով վարչության նոր զեկույցը։
Աֆղանական հերոինի վաճառքի համար խոշոր շուկա է շարունակում մնալ Եվրոպան, որին բաժին է ընկնում 150 տոննա հերոին։ 120 տոննա ուղարկվում է Ասիայի երկրներ, 45 տոննա՝ Աֆրիկա։
Զեկույցում նշվում է, որ 2009թ. առավել մեծ քանակությամբ հերոին օգտագործած երկրների մեջ են մտնում Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Պակիստանը և Մեծ Բրիտանիան։

No comments: