Monday, August 1, 2011

Զանգվածային բողոքի ցույցեր Իսրայելում

Tert.am. 31-7-2011- Իսրայելի տասնյակ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր կյանքի ծանր պայմանների դեմ։ Կազմակերպիչների տվյալներով՝ ցույցերին մասնակցել է շուրջ 120 հզ.,իսկ իշխանությունների տվյալներով՝ 80հզ. մարդ։
Ինչպես հաղորդում է France24 հեռուստաալիքը, միայն Թել-Ավիվում փողոց է դուրս եկել 50 հզ., Երուսաղեմում՝ 15հզ. մարդ։ Ցուցարաներների գլխավոր պահանջներն են կրճատել սոցիալական անհավասարությունը և նվազեցնել գործազրկության մակարդակը։ Ցուցարարները նաև պահանջում են ապահովել ավելի հասանելի կրթություն և բժշկական սպասարկում։
Իսրայելում բողոքի ակցիաները սկսվել են դեռ անցյալ շաբաթ, սակայն միայն նոր են դրանք ստացել այդքան զանգվածային բնույթ։ Ցույցերին մասնակցում է հիմնականում երիտասարդությունը, կրոնական ուղղափառները փոքրամասնություն են կազմում։
Այս շաբաթ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդհատել էր այցը Լեհաստան և ցույցի մասնակիցներին առաջարկել սոցիալական բնագավառում բարեփոխումների նախագիծ։ Սակայն ցուցարարները մերժել էին նրա առաջարկները։

No comments: