
Ըստ սոցհարցման արդյունքների՝ բանակի հանդեպ վստահությունը 75 տոկոս է կազմել (2008 և 2009թթ.՝ համապատասխանաբար 90 և 86 տոկոս է եղել), իսկ կառավարության հանդեպ վստահությունը՝ 61տոկոս (1991թ. 29 տոկոս է եղել)։
Ինչպես հաղորդում է armenianweekly.com կայքը, «Եթե պետք լինի, ես կկռվեմ երկրիս համար» արտահայտությունն այսօր ավելի քիչ թուրք կարտաբերի, քան հինգ տարի առաջ։ Պարզվել է, որ հայրենիքի համար պատրաստ է կռվել հարցման մասնակիցների 86 տոկոսը (2006թ.՝ 97 տոկոսը)։
Հարցվածների 15 տոկոսն է համաձայնել, որ Թուրքիայում «մարդու իրավունքների հանդեպ հարգանք գոյություն ունի» (16 տոկոսի կարծիքով` մարդու իրավունքների հանդեպ ընդհանրապես հարգանք չկա)։
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել նաև, որ թուրքերը «բավական անհանդուրժող են» էթնիկ, կրոնական, սեռական և այլ փոքրամասնությունների հանդեպ։ Այսպես, հարցման մասնակիցների 84 տոկոսն ասել է, որ իրենք չեն ցանկանում միասեռական հարևան ունենալ, ՁԻԱՀ վարակակիրների հանդեպ իր անհանդուրժողականությունն է հայտնել հարցվածների 74 տոկոսը, արտաամուսնական կապի մեջ գտնվողների հանդեպ՝ 68 տոկոսը, աթեիստների հանդեպ՝ 64 տոկոսը, քրիստոնյաների հանդեպ՝ 48 տոկոսը, այլ դավանանքների հետևորդների հանդեպ՝ 54 տոկոսը, իմիգրանտների և օտարերկրացի աշխատողների հանդեպ՝ 39 տոկոսը, կարճ տաբատ հագնող կանանց հանդեպ՝ 26 տոկոսը։
Հարցման մասնակիցների 92 տոկոսն ասել է, որ կրոնն իրենց համար կարևոր է (ի դեպ, այս ցուցանիշը վերջին 15 տարվա ընթացքում չի փոխվել), 81 տոկոսն իրեն բարեպաշտ է համարել, 87 տոկոսն ասել է, որ ծոմ է պահում, 61 տոկոսը կարծում է, որ կնոջը լողազգեստ կրել թույլ տալը մեղք է, 85 տոկոսը հավատում է արարմանը և ոչ թե էվոլուցիային, իսկ 79 տոկոսը հավատում է, որ մեկ ճշմարիտ կրոն գոյություն ունի։
Հարցվածների միային 15 տոկոսն է ասել, որ վստահում է մյուսներին, իսկ ահա 61 տոկոսն ասել է, թե չի վստահում այլ ազգությունների ներկայացուցիչներին։ 30 տոկոսի կարծիքով՝ որոշ կանայք, պարզապես, արժանի են ծեծի իրենց ամուսիների կողմից. դրան համաձայնել է նաև կանանց 27 տոկոսը։
Հարցման մասնակիցների 23 տոկոսը կարծում է, որ տղամարդիկ կարող են մեկից ավելի կին ունենալ, 62 տոկոսի կարծիքով՝ կինը պետք է ենթարկվի տղամարդուն, իսկ 71 տոկոսի կարծիքով՝ տան գլուխը տղամարդն է։
Հարցումն անց է կացվել Թուրքիայի 54 նահանգում։
No comments:
Post a Comment