Saturday, August 13, 2011

Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները ծայրաստիճան լարված են

HayNews.am. 12-8-2011- Բաքուն բողոքի նոտա է ուղղել Թեհրանին՝ կապված Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ Սեյդան Հասան Ֆիրուզաբադիի հնչեցրած հայտարարությունների հետ: Բողոքի նոտան երեկ հանձնվել է Ադրբեջանում Իրանի դեսպանին:
Նշենք, որ վերջերս Ֆիրուզաբադին իրանական լրատվամիջոցներում հնչեցրել էր հայտարարություններ, որոնք Բաքուն դիտարկում է որպես հակաադրբեջանական: Մասնավորապես, նա նշել էր, որ Ադրբեջանը հանդիսանում է «Արան» է, և Ադրբեջանի ժողովուրդն «արանական է ու նրանց երակներով հոսում է իրանական արյուն»:

No comments: