News.am. 23-8-2011- Առաջիկա երկու տարիներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կհայտնվի լճացման փուլում:Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշեւը:
Նրա կարծիքով, դա պայմանավորված է Հայաստանում եւ Ադրբեջանում, նաեւ միջնորդ-երկրներում սկսվող նախընտրական ակտիվ քաղաքական փուլով:
«Հայտնի է, որ նախընտրական արշավը լավագույն ժամանակը չէ արտաքին քաղաքական գործընթացների համար», - նկատեց Արեշեւը:
Նրա կարծիքով Կազանի համեմատաբար անհաջող եռակողմ հանդիպումից հետո, մոտ ապագայում դրական զարգացումների հույս ունենալ պետք չէ: «Կազանի հանդիպումից հետո կողմերի դիրքորոշումը չփոխվեց: Եթե փոփոխություն լիներ, ապա կհայտարարվեր հաջորդ հանդիպման մասին: Սակայն դա Ռուսաստանի ոչ բավարար միջնորդական ջանքերի պատճառով չէ, այլ` հակամարտության բնույթի հետեւանքն է»:
Անդրեյ Արեշեւը թերահավատորեն է վերաբերվում խաղաղության պայմանագիր կազմելու ադրբեջանական կողմի կոչերին: «Եթե այսօր սկսել խաղաղության պայմանագրի կազմումը, ապա մենք ականատես կլինենք, թե ինչպես այնտեղ կհայտնվեն կետեր, որոնք անընդունելի կլինեն կողմերի համար: Խաղաղության պայմանագրին անցնելու համար դեռ մի շարք խնդիրներ է պետք լուծել»:
Այդ խնդիրներից երկուսը թշնամական հռետորությունն է եւ կողմերի սպառազինումը:
«Ակտիվ սպառազինումը հնարավոր բացասական սցենարների հիմնարար գործոններից մեկն է: Եթե միջոնրդներն իրապես հետաքրքրված են կարգավորմամբ, ապա կողմերին պետք է առաջարկեն նոր արդյունավետ մեխանիզմներ: Շատ է խոսվում եվրոպական կոլեկտիվ անվտանգության մասին: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է դառնալ այդ համակարգի մշակման հարմար մոդել տարածաշրջանային մակարդակում», - կարծիք հայտնեց Անդրեյ Արեշեւը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment