Tuesday, August 16, 2011

Էստոնիայի Պնախարարը հայտնել է Կարեն Դրամբյանի հարձակման հնարավոր դրդապատճառների մասին

Panorama.am. 16-8-2011- Հայազգի իրավաբան, Էստոնիայի քաղաքացի Կարեն Դրամբյանը, ով օրեր առաջ հարձակում էր իրականացրել Էստոնիայի Պաշտպանության նախարարության շենքի վրա, հնարավոր է, եղել է ռուսական քարոզչության ազդեցության տակ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Լենտա.ռու»-ն, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարթ Լաարը «The Washington Times» պարբերականի հետ զրույցում:
Ըստ Լաարի, խոսքը գնում է հարձակմանը նախորդած վերջին օրերին ռուսական արտգործնախարարության «հարձակումների» մասին. Էստոնիայում նացիզմի գաղափարախոսների հերոսացման միջոցառումների վերաբերյալ: Ռուսական ԱԳ գերատեսչությունն այդ ժամանակ մեղադրել էր էստոնական կողմին «պատմությունը խեղաթյուրելու» ու «նացիզմը հերոսացնելու» համար:
Մեկնաբանելով Դրամբյանի հարձակումը, Լաարն ասել է, թե «նմանատիպ հարձակումներն ուղղված են կյանքի մեր ընտրած ոճի ու մեր ինստիտուտների դեմ», միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, թե երկրի ոչ էստոնացի ազգաբնակչության մեծամասնությունը առնչություն չունի նմանատիպ ահաբեկչոական գործողությունների հետ:
Հիշեցնենք, օգոստոսի 11-ին Կարեն Դրամբյանը ներխուժել էր Էստոնիայի պաշտպանության նախարարության շենք և կրակոցներ արձակել: Հատուկ ստորաբաժանման ջոկատների ու ոստիկանության գործողություններից հետո միայն հնարավոր էր եղել վնասազերծել հանցագործին, ով, ի դեպ, որևէ պահանջ չէր ներկայացրել:

No comments: