Tuesday, August 16, 2011

ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան

Panorama.am. 16-8-2011- ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: «Anspress.com» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դասպանությանը, գրում է, որ Կոնգրեսի ներկայացուցիչները Ադրբեջանի Միլլի Մեջլիսում մի շարք հանդիպումներ են ունենալու:
Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպումների ժամանակ քննարկվելու է երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող քաղաքական, տնտեսական ու առևտրային կապերի հետ կապված հարցեր:

No comments: