News.am. 19-8-2011- Թուրքական հակաահաբեկչական օրենսգրքում ահաբեկչությունը սահմանվում է որպես հարձակում Թուրքիայի քաղաքացիների եւ թուրքական պետության վրա: «Տվյալ օրենքը խոչընդոտում է այն անձանց ձերբակալման եւ դատական հետապնդման ենթարկելու հնարավորությունը, ովքեր ծրագրում են ահաբեկչություն եւ աջակցում են ահաբեկչական գործողություններ իրականացնող կազմակերպություններին երկրի սահմաններից դուրս կամ էլ կասկածվում են ոչ թուրք քաղաքացիների նկատմամբ իրականացված ահաբեկչության մեջ հենց Թուրքիայի տարածքում»,-ասված է 2010 թ. օգոստոսի 18-ին ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակված ահաբեկչության վերաբերյալ ամենամյա զեկույցում:Զեկույցում նշվում է, որ ահաբեկչության նեղ իրավական սահմանումը` որպես գործողություն` ուղղված թուրքական պետության դեմ, խնդիրներ է ստեղծում համատեղ իրավական համագործակցության համար:
Այնուամենայնիվ, Պետքարտուղարության փորձագետները ընդգծում են, որ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը զարգանում է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment