«Լրագիր» 9-8-2011- Այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սոչիում հանդիպում է ունենալու իր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մոսկովսկիե նովոստի թերթը գրում է, թե հանդիպմանը Մեդվեդևը փորձելու է վերաբեռնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։
«Եթե բանակցությունները նորմալ ընթանան, հաջորդ քայլը, հավանաբար, դառնալու է Մեդվեդևի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որին էլ կհաջորդի եռակողմ ձևաչափով հանդիպումը», գրում է թերթը:
Կազանի հանդիպումից հետո, որը տապալվել էր Ալիեւի մերժման պատճառով, Մեդվեդեւը նոր առաջարկներ է ներկայացրել, որում հաշվի են առնվել Բաքվի պահանջները: Բաքուն անմիջապես դրական է պատասխանել: Թե ինչ է պատասխանել Երեւանը` առայժմ հայտնի չէ: Այս ողջ ընթացքում Մոսկվան եւ Բաքուն փորձագիտական ու տեղեկատվական գրոհ են ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ, սպառնալով պատերազմի վերսկսմամբ, եթե հայկական կողմը չհամաձայնի նոր առաջարկներին:
Ըստ ամենայնի, հայկական կողմի պատասխանը եղել է բացասական: Որքան էլ Մոսկվան ու Բաքուն հայտարարեն, թե Հայաստանի համար բացասական կլինի, եթե նոր առաջարկները մերժվեն հայկական կողմի պատճառով, ակնհայտ է, որ դա բացասական կլինի ընդամենը Մոսկվայի ու Բաքվի համար: Որեւէ կարգավորման մասին չի կարող խոսք լինել, մանավանդ Ռուսաստանի ու Ադրբեջանի համատեղ տարբերակի դեպքում: Ավելին, մերժելով Մոսկվայի նոր առաջարկները, Հայաստանի դիրքը եւ հեղինակությունը բավական կբարձրանան աշխարհում:

No comments:
Post a Comment