Wednesday, August 31, 2011

Հոլանդացի պատգամավորներն արտգործնախարարին Հայոց ցեղասպանության մասին տհաճ հարցեր են ուղղել

News.am. 31-8-2011- Նիդեռլանդների խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը` Քրիստոնեական միությունը (ChristenUnie), Սոցիալիստական կուըսակցությունը(SP), Քաղաքական բարեփոխական կուսակցությունը (SGP) եւ Հանուն ազատության կուսակցությունը (PVV) Հայոց ցեղասպանության մասին գրավոր հարցում են ուղարկել երկրի արտգործնախարար Ուրի Ռոզենտալին, հաղորդում է «Nouvelles d’Arménie»-ին:
Պատասխան նամակում Ռոզենտալը խոսել է «1915թ-ի սարսափելի իրադարձությունների մասին», ինչպես նաեւ « Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այդ հարցով երկխոսություն սկսելու » անհրաժեշտության մասին: Նա խուսափել է իր նամակում «ցեղասպանուոյւն» բառն օգտագործելուց:
Տարիներ շարունակ եւ հոլանդացի քաղաքական գործիչները, եւ ԶԼՄ-ներն օգտագործում են «Հայոց ցեղասպանություն» տերմինը: Այն օգտգործվել էր նաեւ նախորդ արտգործնախարարի, այդ թվում` գործեղ փոխվարչապետ Մաքսիմ Վերխագենի կողմից խորհրդարանական լսումների ժամանակ: Ինչպես երեւոմ է, հոլանդական նոր կառավարությունը Թուրքիայի ճնշման ներքո փոխել է իր դիրքորոշումը:
Վերոնշյալ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները ԱԳ նախարարին հարցրել են, թե ինչու «ցեղասպանություն»տերմինը չի օգտագործվել նրա նամակում:
Կուսակցույթւոնների ներկայցուցիչները հիշեցրել են, որ երկրի խորհրդարանը միաձայն հանձնարարական է ընդունել, որպեսզի «կառավարությունը Թուրքիայի ԵՄ հնարավոր անդամակցության բանակցությունների համտեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգում ընդգրկի»: Նրանք հարցրել են նախարարին, արդյոք փոփոխություն է կատարվել որդեգրված քաղաքականության մեջ եւ եթե այո` ապա որոնք են պատճառները:
Նրանք նաեւ հարց են ուղղել, թե արդյոք նախարարը ցանկանում է ուսումնասիրել Հաագայից դուրս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման հարցը:
Նախարար Ռոզենտելը գրել էր, որ կառավարությունը չի պաշտպանում Միւջազգային քրեական դատարանի մոտ նման հուշարձանի կառուցման գաղափարը:
Հոլանդական ԶԼՄ-ները հրապարկել էին նախարարի պատախանը: «De Volkskrant» հարապարակված պատասխան հոդվածում Քրիստոնեկան միության կուսակցության անդամենր Վան Դեյքեն, Վորդեժվինդը եւ Սեգերսը սուր քննադատության են ենթարկել նախարարի նամակը եւ կոչ արել համարձակություն դրսեւորել:
Նիդեռլանդների հայկական կազմակերպությունենրի ֆեդերացիան(FAON) ողջունել է խորհրդարանականների քննադատական արձագանքը, եւ հիասթափություն հայտնել նախարարի դիրքորոշման առնչությամբ:

No comments: