Wednesday, August 31, 2011

Ռուս զբոսաշրջիկների համար ամենամահաբեր երկիրը Թուրքիան է

Tert.am. 30-8-2011- Թուրքիան առաջին հորիզոնականն է զբաղեցնում այն երկրների ցուցակում, որտեղ ամենից շատ ռուսաստանցի զբոսաշրջիկ է մահացել։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի տուրինդուստրիայի միությանը (ՌՏՄ)։
ՌՏՄ–ի տվյալների համաձայն՝ այս տարի Թուրքիայի հանգստավայրերում մահացել է 6 ռուս զբոսաշրջիկ։ Թուրքիային հաջորդում է Թաիլանդը, որտեղ վերջին 8 ամիսների ընթացքում մահացել է 3 զբոսաշրջիկ։ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ այս տարի մահացել է 2 ռուսաստանցի։
2010թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի Թուրքիայում գրանցվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների մահացության դեպքերի անկում։ 2010թ. Թուրքիայում մահացել է 16, Թաիլանդում 4 և Ուկրաինայում 2 ռուսաստանցի զբոսաշրջիկ։

No comments: