Friday, August 12, 2011

Պայթյուն Իրան–Թուրքիա գազատարի վրա

Tert.am. 12-8-2011- Իրանից Թուրքիա մտնող գազատարի վրա տեղի է ունեցել պայթյուն։
Ինչպես տեղեկացնում է CNNTurk–ը, պայթյունից հետո, որը տեղի է ունեցել Աղրը նահանգի Դողուբեյազըթ շրջանում, հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական վարկածի՝ պայթյունը տեղի է ունեցել հարձակման հետևանքով։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

No comments: