Tuesday, August 16, 2011

Իրաքում եկեղեցի է պայթեցվել

Tert.am. 16-8-2011- Երկուշաբթի գիշերը Իրաքի Քիրկուք քաղաքում պայթյուն է տեղի ունեցել սուրբ Եփրեմ ասորական ուղղափառ եկեղեցու մոտ։ Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն, քանի որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը, ոչ ոք չի տուժել, եկեղեցու շենքը վնասվել է։
Սա օգոստոս ամսին Քիրկուքում արդեն երրորդ հարձակումն է եկեղեցիների վրա։
Բաղդադից 280 կմ հարավ գտնվող Քիրկուք քաղաքում այժմ ապրում է մոտ 10հզ. քրիստոնյա։ Դեռ 2003թ. նրանց թիվը հասնում էր 50 հզ.-ի։ Այստեղի քրիստոնյա եպիսկոպոսները և քահանաները բազմիցս սպառնալիքներով նամակներ են ստացել, որ եթե չլքեն Իրաքը, ահաբեկչության թիրախ կդառնան։ Նամակները ստորագրված են այսպես կոչված «Իրաքի իսլամական պետության» իշխանությունների ներկայացուցիչների կողմից։

No comments: