Tuesday, August 16, 2011

Քլինթոն-Դավութօղլու հեռախոսազրույց է կայացել. քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր

Panorama.am. 16-8-2011- ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջև կիրակի`օգոստոսի 14-ին, հեռախոսզրույց է կայացել: Այդ մասին այսօր ԱՄՆ պետքարտուղարությունում տեղի ունեցած ճեպազրույցում տեղեկացրել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Վիկտորյա Նուլանդը: «Հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է Սիրիայում ստեղծված վիճակը և այդ առնչությամբ թուրքական կառավարության կլողմից արվող հայտարարության շուրջ տեսակետները համեմատելը: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային մի քանի հարցեր ևս», -հավելել է Նուլանդը, տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքէջից:
Նշենք, որ այսօր արդեն թուրքական կառավարությունը, ի դեմս Դավութօղլուի, ուղերձ է հղել սիրիական իշխանություններին, որով պահանջում է անհապաղ դադարեցնել քաղաքացիական բնակչության դեմ իրականացվող ռազմական գործողությունները:
Դավութօղլուն մանրամասնելով պահանջները նշել է, որ դարնք երկուսն են.
1. Դադարեցնել ռազմական գործողությունները, և զորքերը դուրս բերել քաղաքներից:
2. Ի կատար ածել Սիրիայի ժողովրդի իրավաչափ պահանջները:

No comments: