Sunday, August 21, 2011

Իրան-Ադրբեջան` լարվածությունը չի մարում

Bnaban.am. 21-8-2011- Իրանի զինված ուժերի Գլխավոր Շտաբի հրամանատար Սայիդ Հասան Ֆիրուզաբադիի հրապարակային քննադատությունից հետո, արդեն երկրոդ շաբաթն է, ինչ շարունակվում է լարվածությունը Ադրբեջանի ու Իրանի միջև:
Իրանի զինուժի բարձրաստիճան գեներալը հարապարկայնորեն քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին`մահմեդակական հինարար սկզբունքներին դեմ կանգնելու համար. «Չի կարելի ճնշել ժողովրդի զարթոնքը: Հույս ունեմ, որ Ալիևը ուշադրություն կդարձնի այս հանգամանքին, հակառակ դեպքում` նրան սպասում է սև ու մռայլ ապագա», հայտարարել էր Սայիդ Ֆիրուզաբադին:
Այս աղմկահարույց հայտարարությունից հետո, պաշտոնական բաքուն ոչ միայն բողոքի նոտա հղեց Իրանին, այլև ձերբակալեց ծայրահեղ մահմեդական խմբավորումներից մեկի երեք ներկայացուցիչների, որը ադրբեջանական մամուլի վկայությամբ, ֆինանսավորվում է Թեհրանի կողմից: Երկկողմ հարաբերություններն ավելի սրվեցին, երբ Ադրբեջանի Ազգ.Անվտանգության նախարարությունն ու Գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարեցին, թե «Ձերբակալվածները մեղադրվում են Ադրբեջանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու մեջ»:
Փորձագետների վկայությամբ, Ադրբեջանի կողմից հնչող այս մեղադրանքները նոր չեն: Անկախություն հռչակելուց հետո, պաշտոնական Բաքուն պարբերաբար մեղադրանքներ է հնչեցնում Իրանի հասցեին, որպես թե վերջինս փորձում է միջամտել իր ներքին գործերին, ինչպես օրինակ, աջակցում է աշխարհիկ քաղաքականություն վարող Ալիևի դեմբողոքի ցույցերին:
Այս մեղադրանքներն ավելի ցայտուն դարձան տարեսկզբին, երբ իշխանությունները ձերբակալեցին Թեհրանի հետ կապեր ունեցող Ադրբեջանի ծայրահեղ մահմեդական կուսակցության առաջնորդ` Մովսում Սամադովին: Վերջինս ամենաեռանդուն քննադատության էր ենթարկում Բաքվին` դպրոցների մեջ գլխաշորը արգելոլու համար, ինչպես նաև իր ինտերնետային կայքում կոչ էր անում տապալել Ալիևի վարչակազմը:
«Խնդիրն այն է, որ Իրանը ուզում է ծայրահեղ մահմեդական հանրապետություն տեսնել Ադրբեջանի տարածքում»,- մի հրցազրույցում հայտարարել է ադրբեջանցի վերլուծաբան Վաֆա Գյուլուզադեն և հավելել,- «Խորհրդային Միության փլուզումից հետո, Իրանը սկսեց հարձակողական քաղաքականություն վարել Ադրբեջանի հանդեպ: Նախ փորձ արվեծ Ադրբեջան ներմուծելու «Հեզբոլլա»յի գաղափարախոսությունը.Ադրբեջան եկան բազմաթիվ իրանցիներ, որոնք գումարներ ծախսելով փորձեցին երկրի տարածքում հիմնել իրենց կառույցները, և շարունակում են մինչ օրս»:
Մի շարք փորձագետներ էլ փաստում են, որ Իրանի կողմից հարևան երկիրը իր վերահսկողության տակ վերցնելու փորձերն ունեն հիմնավոր դրդապատճառներ: Պաշտոնական Թեհրանը,լուրջ մտահոգված է իր երկու վաղեմի թշնամիների`Իսրայելի ու Միացյալ Նահանգների հետ Ադրբեջանի սերտացող բարեկամությամբ: Իսրայելը իր նավթի պահանջի 20%-ը ներկրում է Ադրբեջանից, բացի այդ վերջերս հրապարակվեց, որ Բաքուն շուրջ 300 մլն. Դոլարի զենք է գնել այդ երկրից:
«Աշխարհաքաղաքական առումով, Թեհրանի ու Բաքվի ռազմավարական շահերը հաճախ են բախվում», վերջերս հրատարակել եր արևմտյան «Սթրատֆոր» վերլուծական կենտրոնը` ընդգծելով, որ «Իրանը սերտ կապեր ունի Հայաստանի հետ, որը Ադրբեջանի թշնամին է, մինչդեռ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Արևմուտքի ու Իսրայելի հետ, ինչն էլ տհաճ է Թեհրանին»:

No comments: