Sunday, August 21, 2011

Սերժ Սարգսյան. Քսան տարի անց մենք կլինենք լիակատար ժողովրդավարական, իրավական պետություն

News.am. 20-8-2011- Քսան տարի անց Հայաստանը կլինի լիակատար ժողովրդավարական, իրավական պետություն: Այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչների հետ Սեւանի ափին կայացած հանդիպմանը:
Խոսելով անկախությունից քսան տարի անց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, պետության ղեկավարը նշեց, որ Խորհրդային Հայաստանի տնտեսության փլուզումից հետո երկիրը լքեցին հարյուր հազարավոր մարդիկ, ինչ- որ չափով արտագաղթը շարունակվում է նաեւ հիմա: «Սակայն չի լինում այնպես, որ ամեն ինչ ցանկալի ճանապարհով ընթանա: Այդ սխալների մասին պետք չէ խոսել. սխալները պետք է քննարկել եւ շտկել: Վրիպումների մասին սիրում են խոսել նրանք, ովքեր ձգտում են պատասխանատվությունն իրենց ուսերից դնել ուրիշների վրա: Քսան տարի անց մենք կլինենք լիակատար ժողովրդավարական, իրավական պետություն: Այն, որ հենց այդպես էլ կլինի եւ որ մեր սոցիալական խնդիրների ճնշող մեծամասնությունը կլուծվի, դրանում ես բացարձակապես չեմ կասկածում: Եւ դրանում մեծ է լինելու ձեր դերը` երիտասարդության դերը»,-հայտարարեց նախագահը:

No comments: