Thursday, August 4, 2011

Վրեժի ծարավ. թուրք դիվանագետը նվաստացրել է իր իսրայելցի գործընկերոջը

Tert.am. 4-8-2011- Անկարայի և Թել Ավիվի միջև հասնունանում է հերթական սկանդալը. թուրք հյուպատոսը նվաստացրել է իր իսրայելցի գործընկերոջը։
Ինչպես տեղեկացնում է izrus կայքը, Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Չընարը հյուպատոսություն է հրավիրել իր իսրայելցի գործընկերոջը՝ Էդուարդ Շապիրային։ Նա Շապիրային նվաստացնելու նպատակով նստեցրել է ցածր բազմոցին, իսկ ինքը հրապարակավ նստել ավելի բարձր բազկաթոռին։
Հիշեցնենք, որ անցած տարի Իսրայելի փոխարտգործնախարար Դենի Այալոնը արտգործնախարարություն էր հրավիրել Թել Ավիվում Թուրքիայի դեսպան Օղուզ Չելիքքոլուին և նրան նստեցրել ցածր բազմոցին: Պաշտոնական Անկարան Այալոնի այդ քայլը որակել էր որպես «Թուրքիային նվաստացնելու փորձ» և Թել Ավիվից պահանջել ներողություն խնդրել: Ի պատասխան թուրքական կողմի մեղադրանքներին` Իսրայելի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ ինքն ամենևին էլ չի ցանկացել վիրավորել ոչ թուրք դեսպանին, ոչ էլ Թուրքիային: Սակայն ի վերջո Դենի Այալոնը ստիպված ներողություն էր խնդրել Անկարայից:

No comments: