Thursday, August 4, 2011

Թուրքիան չի մասնակցի իսրայելա–ամերիկյան զորավարժություններին. Jerusalem Post

Tert.am. 4-8-2011- Թուրքիան այս տարի ևս չի մասնակցի Իսրայելի և ԱՄՆ–ի համատեղ զորավարժություններին։
Ինչպես գրում է իսրայելական Jerusalem Post պարբերականը, Անկարան նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով Իսրայելի հետ հարաբերություններում առկա լարվածությունը։
Նշենք, որ Միջերկրական ծովում այս շաբաթ մեկնարկել է իսրայելա–ամերիկյան ամենամյա համատեղ զորավարժությունները, որոնց Թուրքիան մինչև 2009թ. նույնպես մասնակցում էր։

No comments: