Thursday, August 4, 2011

Ո՞ր երկրի քաղաքացիներ են վարչապետի ընտանիքի անդամները

«Առաջին լրատվականի» աղբյուրների պնդմամբ, «Հայկական աշխարհի» ճարտարապետ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կինը՝ Գոհար Սարգսյանը, ով տարիներ ի վեր՝ մինչեւ 2008 թ. բնակվում եւ աշխատում էր Իսպանիայում, ունի այդ երկրի քաղաքացիություն: Գոհար Սարգսյանը տարիներ շարունակ դասավանդել է Իսպանիայի համալսարաններից մեկում եւ Հայաստան է վերադարձել միայն 2008 թ., երբ Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը թողեց եւ նշանակվեց ՀՀ վարչապետ:
Նրանց զավակները եւս՝ Նարինեն, Աբգարն ու Մարկոսը Իսպանիայի քաղաքացիներ են: Սարգսյանների կրտսեր զավակը, ի դեպ, ծնվել է այդ երկրում:
«Առաջին լրատվականին» չի հաջողվել պարզել, սակայն, թե արդյոք տիկին Գոհար Սարգսյանը եւ զավակները երկքաղաքացի՞ են, ունե՞ն նաեւ Հայաստանի քաղաքացիություն, թե՞ ոչ:

No comments: