Thursday, August 4, 2011

Հիտլերի ծնողների դիմանկարները կդրվեն աճուրդի

Top-news. 4-8-2011- Ադոլֆ Հիտլերի ծնողների դիմանկարներն ընթացիկ տարվա սեպտեմբերին կհանվեն ինտերնետային աճուրդի, գրում է ArtInfo–ն։ Աճուրդի հիմնադիր Քրեյգ Գոթլիբի կարծիքով, երկու կտավները միասին կվաճառվեն մոտ 100 հազար դոլարով։ Ենթադրվում է, որ կտավներն արվել են 1930-ականներին՝ Հիտլերի պատվերով։ Երկու աշխատանքներն էլ ժամանակին պատկանել են հենց նրան։
Մոր դիմանկարն արված է Հիտլերի փոքրիկ մեդալիոնի մեջ պահվող լուսանկարից, որը գտնվել է նրա անձնական իրերի մեջ։ Մեդալիոնը, որի նկարները նույնպես հրապարակված են աճուրդի կայքում, ներկա պահին գտնվում է Գոթլիբի գործընկերների մոտ։ ArtInfo–ն նշում է, որ դիմանկարները թեեւ բավականին վարպետորեն են արված, սակայն մեծ գեղարվեստական արժեք չունեն։ Սակայն դրանք մեծ արժեք են ներկայացնում պատմական տեսանկյունից։
Նշենք, որ մեծ քանակով նկարներ են պահպանվել՝ արված հենց Հիտլերի կողմից։ Այսպես, 2010 թվականին բրիտանական Mullock՝s աճուրդի տունը վաճառքի էր հանել Հիտլերի ջրաներկային աշխատանքների մի հավաքածու։

No comments: