Thursday, August 4, 2011

Ալիևը հուսով է՝ Օբամայի ջանքերն արդյունք կտան

Tert.am. 4-8-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևն իր ուղերձում շնորհավորել է Օբամային ծննդյան 50–ամյակի առթիվ, խոսել ադրբեջանա–ամերիկյան հարաբերությունների մասին և հույս հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահի ջանքերն արդյունք կտան։
Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ–ի ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ՝ այդ տեսանկյունից կարևորելով ԱՄՆ–ի և անձամ Օբամայի՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված հետևողական ջանքերը։
Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ այդ ջանքերն արդյունք կտան և կհանգեցնեն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով, արդար և միջազգային նորմերին համապատասխան կարգավորման։

No comments: