Saturday, August 27, 2011

Ամբողջ ազգով աշխատում են մեր սիրողական մուլտերի դեմ՝ ադրբեջանական քարոզչության վերջին միտումները (մուլտֆիլմեր)

Tert.am. 27-8-2011- Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի դեմ անզոր է, քանի որ փոքր ռեսուրսներով մենք կարողանում ենք հերքել մեծ ապատեղեկատվությունը: Tert.am-ի «որքանո՞վ է վտանգավոր Ադրբեջանի քարոզչության ուղղվածության փոփոխությունը հարցին» այսպես պատասխանեց քաղաքագետ Մելիք-Շահնազարյանը։
«Որպես փոքրամասնությունների հետ աշխատանքի մեջ գտնվող մարդ, ես կարող եմ նշել, որ մենք այնտեղ արդեն ունենք գործոն՝ աղվանական, թալիշական գործոն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ դա կարող է մեծ դեր ունենալ քաղաքական փոփոխությունների արդյունքում։
Ըստ նրա՝ այնքան խոցելի է դարձել Ադրբեջանական քարոզչությունը, որ նրանք ստիպված են արձագանքել ամենափոքր՝ ասենք դպրոցականի բաց նամակին, որը մի լրագրող որոշել է տպագրել։ «Ադելինայի նամակն Ադրբեջանում դարձել է պետական քննարկման առարկա՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը պատասխան էր գրում, թերթերն անվերջ վերլուծում են դա և այլն. դա խոսում է նրանց տեղեկատվական դաշտի խոցելիության մասին»։
Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Ադրբեջանի քարոզչությունը խաղում է այն դաշտում, որը թելադրում է Հայաստանը։ «Հիմա նրանց քարոզչական ուժերի մի էականը մասն ուղղված է «KILL DIM» մուլֆիլմաշարի դեմ, որն ընդամենը սիրողական մակարդակով նկարահանված հումորային մուլտեր են»,- ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Արցախում և հետպատերազմյան սփյուռքում համակիրներ փնտրելու և նրանց հետ խաղաղ համակեցության հետևողական աշխատանքներով Ադրբեջանը փորձում է հանրային գիտակցության մեջ ներմուծել Ադրբեջանի կազմում Ղարաբաղի խաղաղ գոյությունը՝ քաղաքագետը դա մտահոգիչ չհամարեց։ «Նման գործուենությունը միայն կարելի է ողջունել, նրանք այնքան են թուլացել, որ այլևս փրփուրերից են կախվում՝ փորձելով աշխատել անհատների մակարդակով»,- ասաց նա։

No comments: