Tuesday, August 23, 2011

Մեդվեդևը շնորհավորել է Գարեգին Բ-ին

Tert.am. 22-8-2011- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին 60-ամյակի կապակցությամբ և ընդգծել է նրա աջակցությունը Կովկասում խաղաղության ապահովման գործում, հաղորդում է «Ռիա նովոստին»:
Կրեմլի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում ասված է, որ Գարեգին Բ-ի ղեկավարման տարիներին Հայ Առաքելական Եկեղեցին ծաղկում է ապրել, կառուցվել ու վերականգնվել են եկեղեցիներ, իրականացվել կարևոր բարեգործական ծրագրեր:
«Դուք հատուկ ուշադրություն եք դարձնում միջեկեղեցական երկխոսության զարգացմանը, որը ծառայում է մեր եղբայրական ժողովուրդների միջև բարեկամության և վոխըմբռնման ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրությունում:
Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձին միացել է նաև նրա կինը:

No comments: