Wednesday, August 31, 2011

Հայ–թուրքական սահմանին թուրք է պայթել ականին

Tert.am. 30-8-2011- Հայ–թուրքական սահմանին ականի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Ալիօղլուն։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Հայաստան–Թուրքիա սահմանի Արփաչայի հատվածում։ Իր ոչխարներին արածեցնելիս՝ Մեհմեդ Ալիօղլուն պատահաբար կանգնել է ականի վրա, որի պայթյունի հետևանքով ոտքի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

No comments: