Wednesday, August 31, 2011

Թուրք նախարարը ցանկանում է վերմակով ծածկել հայկական հեթանոսական Աստվածների արձանները

News.am. 31-8-2011- Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, թե Նեմրութ լեռան վրա գտնվող Աստվածների արձաններն անհրաժեշտ են տեղափոխել մոտական թանգարան, քանի որ բնակլիմայական պայմանները վնասում են արձաններին։
Թուրքական Mylife կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը լրագրողների հետ զրույցում նշել է, թե ինքը շատ է անհանգստանում Նեմրութ լեռան վրա գտնվող հուշարձանների ճակատագրով։ «Մեր քունը փախել է այն մտքից, որ կարող է հանկարծ այդ արձանները վնասվեն։ Իմ ձեռքում լիներ, վերմակս այդ արձանների վրա կգցեի»,-ասել է թուրք նախարարը՝ շեշտելով, որ իրենք տարբեր առաջարկներ են ստացել՝ արձանների պահպանման հետ կապված։
Ըստ նախարարի՝ որոշ մասնագետներ առաջարկում են արձանները պատել քիմիական լուծույթներով, որոնք կապահովեն արձանների ամրությունը, ինչպես նաեւ արձանների շուրջ ապակե պատ կառուցել կամ վրան տեղադրել։ «Ձմռանը լեռան վրա ուժեղ քամի է լինում եւ դրան չի դիմանա թե վրանը, թե ապակե պատերը։ Իսկ ամուր ապակել պատեր կառուցելու համար անհրաժեշտ է հիմքեր փորել, ինչով ավելի վնաս կտանք արձաններին։ Դրա համար էլ մտածում ենք, որ ամենահարմար տարբերակն այն է, որ արձանները ուղղաթիռով տեղափոխվի 800 մետր ներքում գտնվող Քահթայի թանգարաններից մեկը»,-շեշտել է Էրթուղրուլ Գյունայը։
Նշենք, որ հիշյալ Նեմրութ լեռը գտնվում է Հայկական Տավրոսի լեռնաշղթայում, իսկ մյուսը՝ մեծ Նեմրութը՝ Վանա լճի հարեւանությամբ։
Նեմրութի վրա գտնվող դամբարանաբլուրում հայ հեթանոսական Աստվածների արձանները ստեղծել է Կոմմագենեի արքա Անտիոքոս 1-ին Երվանդունին, ում թագադրել է Տիգրան Մեծը եւ նրան հանձնել Հայկական կամ Տիգրանյան թագ, որը շարունակել են կրել Կոմմագենեի հաջորդ թագավորները՝ շեշտելով իրենց հայկականությունը։

No comments: