Wednesday, August 24, 2011

Ադրբեջանի «ռազմական գերակայության» առասպելի վերջը

Bnaban.am. 24-8-2011- Վերջերս բավականին հաճախ ինձ հարցնում են « Արցախում ես ծառայել, ձեռքդ դիր խղճիդ ու ասա մենք ենք ուժեղ թե՞ թրքերը»: Կուզենայի այս հոդվածով վերջ դնել այդ տեսակ հարցերին միայն փաստեր արձանագրելով:
Նախ կցանկանաի խոսել սպառազինությունների հարցում Ադրբեջանի առավելության մասին , որում իհարկե ամենածեծված թեման C-300 հակաօդային պաշտպանության համակարգերի թեման է, ինչ խոսք մենք էլ, թշնամին էլ ունենք այդ կայանները սակայն թշնամին ունի 1985թ-ին նախագծված C-300 ПМУ2 «Фаворит» տիպի արձակման կայաններ որոնք որոշ հատկանիշերով զիջում են անգամ C-200Д «Дубна» նախկին սերնդի արձակման կայաններին ,իսկ Հայկական Բանակի C-300B «Aнтей» կայանները գերազանցում են հակառակորդի կայաններին երկու անգամ իրենց հնարավորություններով և ի տարբերություն թշնամու կայնների, կարող են խոցել նաև բալիստիկ հրթիռներ և վերգետնյա նշանակետեր, այսպիսով փակված եմ համարում նաև թշնամու 150-ից ավել բալիստիկ հրթիռների թեման:Ընդ որում մեր աշխարհագրական բացառիկ դիրքը թույլ է տալիս մեզ թշնամու օդային տարածքը փակել ամբողջությամբ, իսկ գլխավոր թշնամու Թուրքյաինը կիսով չափ :
Կցանկանայի խոսել նաև թշնամու օդուժի մասին, որը միայն իր օդանավերի թվով հինգ անգամ գերաանցում է մերին: 2009 թվականին թշնամին ձեռք բերեց 30 միավոր MиГ-29 տիպի կործանիչներ սակայն հենց սկզբից ադր օդաչուները կարողացան վայր գցել մի քանի MиГ-29 УБ (Учебно-Боевой)ուսումնա-ռազմական ինքնաթիռներից մեկը: Մի ինքնաթիռ, որը բացի նրանից որ լավագույնն է աշխարհում` դեռ ուսումնական թռիչքների համար էլ նախատեսված էր: Թվում է թե դժբախտություն է, բոլորի հետ էլ կարող է պատահել, սակայն մի քանի ամիս առաջ հերթական թռիչքը առանց վայրեջքի` այս անգամ արդեն Cу-25 գրոհիչը, որը աչքի է ընկնում իր պարզ կառուցվածքով և կառավարմամբ: Երևի այսքանը բավարար է կարծիք կազմելու համար թշնամու օդուժի մասին, բացի դրանից առաջիկա շքերթին հնարավոր են անակնկալներ օդում մեր օդուժի կողմից:
Վերջերս բավական ակտիվ խոսվում էր 9К58 «Смерч» ռեակտիվ հրետանային կայանների մասին, եկել է ժամանակը իմանալու ճշմարտությունը դրանց մասին` ինչ խոսք հզոր մեքենաներ են, սակայն բոլորովին էլ նախատեսված չեն ասենք ԼՂՀ տարածքը ռմբակոծելու համար , քանի որ, բոլորովին անզոր են լեռներում, անտառներում և քաղաքային պայմաններում: Դրանք նախագծել են ԽՍՀՄ-ում ասենք Լեհաստանի դաշտերով ԽՍՀՄ-ի վրա արշավող ՆԱՏՕ-ական շարասյուները ոչնչացնելու համար, ոչ թե լեռներում գտնվող գյուղեր կամ առավել ևս նեղ խրամատներ ռմբակոծելու համար, քանի որ հրթիռները մոտ 150 մետրով շեղվում են, ինչը եթե եղանակ չէր փոխի ԽՍՀՄ-ՆԱՏՕ սցենարի դեպքում, ապա մեր դեպքում ուղղակի անպիտանելի է դարձնում այդ կայանները: Խնդիրը վերջնականապես լուծվեց մեր բանակում նույն արձակման կայնների հայտնվելուց հետո:
Վերջում կցանկանայի խոսել զրահատանկային ուժերի մասին` այստեղ նույնպես թշնամին ունի հինգ անգամ ավել միավոր տոխնիկա, սակայն մեր հակատանկային ուժերը մի քանի ամիս առաջ անցկացրել են ամբողջական վերազինում և այժմ կարող են պայքարել թշնամու հինգ անգամ գերազանցող զրահատեխնիկայի դեմ, թշնամին վերազինում է իր զրահատանկային ուժերը նորագույն պաշտպանական միջոցներով, որոնք նախատեսված են ՆԱՏՕ-ի ճամբարում օգտագործվող զենքերից պաշտպանվելու համար (չգիտես ինչո ՞ւ): Թշնամին մեզ վախեցնում է օդուժով, որը լուրջ խնդիրներ ունի օդաչուների հետ կապված, ՆԱՏՕ-ի դեմ հիանալի գործող հրետանիով և տանկերով: Մարդիկ ուղղակի նայում են թվաքանակներին առանց խորամուխ լինելու այդ թվաքանակի որակի և նշանակության հարցերին:
Բացի վերը թվարկածներիցս կցանկանայի ներկայացնել մարտական հաջողության հասնելու անփոխլրացնելի չորս գործոններ` քաջություն, խելք, թիկունքային ապահովվում և սպառազինություն, ինչպես տեսնում ենք սպառազինությունը ընդամենը քառորդ չափով է լուծում խնդիրը : Կցանկանաի պատասխանել նաև սրան հետևող հարցին «Մի ՞թե մեր զինվորները բոլորն էլ անվախ են», ոչ բոլորը անվախ չեն, ու ոչ բոլորն են կռվող իրականում, ոչ բոլորն են խելացի, սակայն մեր վախկոտները ունեն շատ լավ հատկանիշ `դա Հայկական թասիբն է, այն երևույթը, երբ ոչ ոք իրեն չի ցանկանում ստորադասել մյուսներին, ինչը ստիպում է մեր վախկոտ զինվորին թեկուզ սկզբունքից ելնելով գնալ քաջի հետևից: Ոչ բոլորն են խելացի, սակայն բոլորն ունեն էլի միայն մեզ բնորոշ մտքի կայծ ու տրամաբանություն, ուստի մենք ունենք կես հաղթանակ, եթե դրան գումարենք մեր ավելի քան բավարար թիկունքային ապահովվումը ապա կունենանք երեք քառորդ հաղթանակ` թշնամուն թողնելով մեկ քառորդ, ինչպես արդեն տեսաք խիստ կասկածելի քառորդ` հաղթելու հնարավորություն:
Ռուբեն Մինասյան


No comments: