Thursday, August 4, 2011

Ռուսաստանում թույլատրվում է գարեջուր վաճառել անգամ մանկապարտեզներում

Tert.am. 4-8-2011- Ռուսաստանի օրենսդրության «Ալկոհոլ ու սպիրտ պարունակող արտադրանքի, ինչպես նաև էթիլային սպիրտի արտադրության ու շրջանառության պետական կարգավորման մասին» դաշնային օրենքում 2011–ի ամռանը կատարված փոփոխությունները հանգեցրել են իրավաբանական խառնաշփոթի, ինչի հետևանքով Ռուսաստանում մոտ մեկ տարով հանվել են գարեջրի շրջանառության բոլոր սահմանափակումները։
РБК daily–ն գրում է, որ այժմ անգամ մանկապարտեզներում և ավտոբուսներում է թույլատրելի գարեջրի վաճառքը։
Բանն այն է, որ հուլիսի 22–ին ՌԴ–ում ուժը կորցրած է համարվել «Գարեջրի շրջանառության մասին» օրենքը, որով ամրագրված են այն վայրերը, որտեղ չի թույլատրվում վաճառել այդ խմիչքը։ Մյուս կողմից՝ գարեջրի վաճառքի վայրերը համակարգող գարեջրագործների վերաբերյալ նոր ուղղումները կսկսեն գործել միայն 2012–ի հուլիսի 1–ից։
Ուժը կորցրած օրենքի համաձայն՝ գարեջուր չէր կարելի վաճառել նախակրթական և կրթական հաստատություններում, բժշկական կազմակերպություններում, հասարակական տրանսպորտում, մշակութային ու սպորտային հաստատություններում։

No comments: