Tuesday, August 30, 2011

Շաքարը արագացնում է մարդու ծերացումը. հետազոտություն

Panorama.am. 30-8-2011- Շաքարը մեծացնում է ոչ միայն գոտկատեղը, առաջացնում կարիես, այլ նաև արագացնում է ծերացումը: Կատարած ուսումնասիրությունից հետո նման եզրահանգման են եկել դիետոլոգները և մաշկաբանները, փոխանցում է «The Sydney Morning Herald»-ը:
Դիետոլոգ Միշել Շեվալյե-Հեջը պնդել է, որ շաքարի հանդեպ սերը հանգեցնում է նրան, որ մարդու մարմնի մեջ հայտնվում են վտանգավոր մոլեկուլներ, որոնք վնասում են կոլլագենն ու էլաստինը: Մաշկը առողջ և թարմ տեսք ապահովող հակաօքսիդանտները, հակառակը, կրճատվում են շաքարի հաճախ օգտագործման պատճառով:
Դիետոլոգի խոսքով, շատ մարդիկ նույնիսկ չեն կասկածում, որ ամենօրյա նախաճաշի ժամանակ շաքար են օգտագործում հացի և այլ մթերքների հետ: Այդ իսկ պատճառով էլ, կրճատելով շաքարի օգտագործումը, հնարավոր է իսկապես փոխել մաշկը:
Բժիշկ Ֆիլիպ Արտեմին, իր հերթին, նշել է, որ եթե շաքարը համեմատենք մաշկը վնասող այլ գործոնների հետ, ապա առաջին տեղում արևն է, այնուհետև` գենետիկան: «Եթե կրճատվի շաքարի օգտագործումը, դա, իսկապես, կազդի օրգանիզմի վրա», -նկատել է նա:

No comments: