Panorama.am. 11-8-2011- Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև ԻԻՀ կողմից Հայաստանի զարգացմանն օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը։ Կառավարության լրատվական ծառայությունը մանրամասնում է, որ տրամադրվող դրամաշնորհն ակնկալվում է օգտագործել Հայաստանի` ԻԻՀ հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման նպատակով։Գործադրի համաձայնությունն է ստացել նաև Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությունը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment