Tuesday, August 30, 2011

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼ ԴԻՆՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

«ԱԶԳ», 30-08-2011- Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հերքել է ամեն մի պատասխանատվություն Հրանտ Դինքի սպանության գործում եւ հրաժարվել 100 հազար լիրայի փոխհատուցում վճարել Դինքի երկու եղբայրներինՙ Խոսրով եւ Երվանդ Դինքերին, գրում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը, հենվելով «Ռադիկալի» (Ստամբուլ) լրատվության վրա:
Այդ գումարը Ստամբուլի 10-րդ վարչական դատարանն էր հրամայել նախարարությանըՙ վճարել անցյալ տարվա հոկտեմբերի 27-ի կարգադրությամբ, որպես «վնասուց հատուցում իրենց թույլ տված պարտազանցության», քանի որ լրագրողի կյանքի սպառնացող վտանգի վերաբերյալ բավականաչափ հիմքեր ունենալով հանդերձ նրանք ոչ մի քայլ չէին կատարել պաշտպանելու նրան եւ նրա ընտանիքին:
Նախարարությունը Պետական խորհրդին էր դիմել որոշումը չեղյալ համարելու խնդրանքովՙ նշելով, որ «անարդարացի» էր նման պահանջը: Պետական խորհուրդը մերժել էր դիմումը: Այդուհանդերձ նախարարությունը շարունակում է հրաժարվել որեւէ պատասխանատվություն կրելուց եւ փոխհատուցում վճարելուց:

No comments: