-Հայկակ, վերջին մեր զրուցակիցները որքան էլ միանշանակ չեն ընդունում Gallup-ի հարցումների արդյունքները, ըստ որոնց` Հայաստանում նախորդ տարվա համեմատ հինգ տոկոսով նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր աջակցում են ռուսական քաղաքականությանը, բայց նշում են, որ ռուսամետության արմատները խորն են: Որպես պատմաբան` կարո՞ղ եք ցույց տալ ռուսամետության ակունքները, արդյոք դրանք պայմանավորվա՞ծ են միայն խորհրդային 70 տարիներով:
-Ռուսամետության արմատները հայ իրականության մեջ հասնում են մինչև 18-րդ դարի սկիզբ, երբ հայ ազգային ազատագրական միտքն աստիճանաբար ուղղվեց դեպի ռուսական կայսրություն: Այն ավելի ամրապնդվեց 19-րդ դարի ընթացքում, ինչն արդյունք էր Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի գրավման: Հայ քաղաքական միտքն աստիճանաբար սկսեց կրել ռուսական քաղաքականության ազդեցությունը: Նույն հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումը հիմնականում պայմանավորված է ռուսական քաղաքական կուսակցությունների և շարժումների ազդեցությամբ:
Ռուսաֆիլության երկրորդ շերտն ավելի խորն է և պայմանավորված է Խորհրդային Միությունում գտնվելու հանգամանքով: Չարաբաստիկ70 տարիների ընթացքում Հայաստանը միանշանակ կրեց ռուսական Խորհրդային Միություն կոչված կայսրության ազդեցությունը: Կարծում եմ` այժմյան ռուսաֆիլությունը հիմնականում դրա հետևանքն է, քանի որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ռուսական կայսությունում ապրող հայ ժողովուրդը բազմիցս հիասթափվել է ռուսական իշխանությունների վարած հակահայ քաղաքականությունից: Եվ պատահական չէր, որ հայ քաղաքական մտքի մեջ այդ ընթացքում ձևավորվեցին նաև ոչ ռուսամետ ուղղություններ: Ռուսական մեծապետական շովինիզմից հիասթափությունն այնքան մեծ էր, որ հայ քաղաքական կուսակցությունները 20-րդ դարի սկզբին նույնիսկ փորձում էին համագործակցել թուրքական քաղաքական ուժերի հետ:
Մի օրինակ էլ բերեմ. 1828 թ. Արևելյան Հայաստանը բռնակցվեց Ռուսաստանին, ու դրան հաջորդած ռուս-թուրքական պատերազմից հետո Պարսկաստանից և Թուրքիայից բազմաթիվ հայեր գաղթեցին Արևելյան Հայաստան` այստեղ աջակցություն գտնելու հույսով, սակայն մի քանի տարի անց նրանք այնքան էին հիասթափված Արևելյան Հայաստանում ռուսական կայսրության քաղաքականությունից և բռնաճնշումներից, որ նրանց մի մասը նորից հեռացավ Թուրքիա և Պարսկաստան:
Ողջ 19-րդ դարը ընթացել է ռուսական կայսրության` դեպի Բալկաններ առաջխաղացմամբ, և պանսլավոնիզմը, որն այն ժամանակ իշխող գաղափարախոսություն էր ոչ միայն Ռուսաստանում, այլ Եվրոպայի սլավոնական ժողովուրդների մոտ, որոնք իրենց փրկությունը հիմնականում տեսնում էին ռուսական կայսրության`այդ տարածաշրջանում հաստատմամբ, ուստի Հայկական հարցը միշտ պանսլավոնիզմի առջև երկրորդական էր դառնում և մարգինալացվում: 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմները հիմնականում ընթանում էին երկու ճակատով՝ կովկասյան և բալկանյան: Ռուսաստանն ամեն անգամ կովկասյան ճակատում հաջողությունների հասնելով`ի վերջո զիջումների էր գնում և որոշակի դիվիդենտներ էր շահում Բալկաններում: Սա հատկապես շատ վառ արտահայտվեց 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, և միայն 1890-ականների վերջին հայ քաղաքական միտքն ի վերջո գիտակցեց, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է առանց երկընտրանքի Հայկական հարցը մոռացության մատնել` հանուն իր աշխարհաքաղաքական շահերի:
-Այսօրվա իշխանությունը, ունենալով նման փորձ, ինչո՞ւ է բռնել Ռուսաստանի «պոչը»:
-Այսօրվա իշխանությունն իր բազում արմատներով կապերի ու միևնույն ժամանակ կախման մեջ է Ռուսաստանից: Մեր իշխանական շրջանակները ոչ միայն քաղաքականապես, այլ նաև տնտեսապես կախված են ռուսական իշխանություններից, ունեն վերարտադրության խնդիր և ամեն անգամ լուրջ աջակցություն են ստանում Մոսկվայից:
Այս արմատները շատ խորն են, դրա վառ օրինակներից է 100 միլիոն դոլարի պարտքը և “գույք պարտքի դիմաց” տխրահռչակ պրոյեկտը, որով սկիզբ դրվեց ռուսական կայսրության` դեպի Հայաստան հերթական ներխուժմանը, ինչի արդյունքում ռուսական կայսրությունը վերջին տաս տարում աստիճանաբար տիրացավ Հայաստանի ստրատեգիական ռեսուրսների մեծ մասին` հեռահաղորդակցություն, էներգետիկա, երկաթուղիներ և այլն:
-Ըստ Ձեզ, Ռուսաստանը ժողովրդավարության վերականգնման հնարավորություններ ունի՞ այսօր կամ դնո՞ւմ է նման խնդիր իր առջև: Ի՞նչ գործընթացներ են այսօր ընթանում նրանց մոտ և մեզանում:
-Անկեղծ ասած, այսօրվա Ռուսաստանից ժողովրդավարության կամ մարդու իրավունքների առումով ոչ մի սպասելիք չունեմ, քանի որ այն շարունակում է նույն ռուսական կայսրության և Խորհրդային Միության ամենավատ ավանդույթները: Այնտեղ ցանկացած ժողովրդավարական ալիք, փոքր ընդվզում դաժանորեն ճնշվում է իշխանությունների կողմից: Ռուսաստանի այս կայսերապետական քաղաքականությունը դեռ երկար կշարունակվի, ռուս ժողովուրդը սովորել է ուժեղ մտրակին և հավատում է բարի ցարի գաղափարին: Նույնիսկ ամենավատ բռնապետը Ռուսաստանում ժողովրդի կողմից դիտարկվում է որպես բարի կառավարիչ, և բոլոր մեղքերը բարդվում են նրա շրջապատի վրա: Ռուս մուժիկը միշտ մեղադրում է ոչ թե ցարին, այլ նրա շրջապատում գտնվող ապաշնորհ գործիչներին:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ վիճակը քիչ թե շատ ավելի “բարվոք” է, քան Ռուսաստանում, որովհետև Ռուսաստանում ընդդիմությունը լիովին ջախջախված ու լքված է: Ցավալին այն է, որ այսօր Ռուսաստանում ընդամենը մի խումբ ընդդիմադիրներին առաջ է տանում շախմատիստ Գարի Կասպարովը: Մնացած բոլոր ուժերը համակերպվեցին իրականության հետ և հիմնականում մաս կազմեցին տոտալիտար իշխանությանը: Իհարկե, տեսականորեն հնարավոր է, եթե ինչ-որ ժողովրդավարական ալիք բարձրանա և կախարդական փայտիկի միջոցով իրավիճակ փոխվի, ապա Հայաստանի վրա դա միանշանակ կանդրադառնա: Բայց առայժմ ես այդպիսի սցենար չեմ տեսնում, ընդհակառակը, կարծում եմ` Ռուսաստանը Հայաստանի համար ժողովրդավարության փակուղի է: Ինչքան ռուսաֆիլությունը և ռուսամետ քաղաքականությունը խորանա, այնքան Հայաստանում ժողովրդավարական զարգացումները հետընթաց կապրեն:
-Մեր զրուցակիցներից մեկն ասում է, որ մեր բոլոր քաղաքական ուժերը Խորհրդային Միության պրոդուկտ են, դրա համար էլ ռուսական քաղաքականության ազդեցությունն են կրում: Համամի՞տ եք:
-Սա Խորհրդային Միության նոստալգիա կամ ուղղակի դաստիարակությունն է, որ մարդիկ չեն կարողանում ձերբազատվել և ավելի լայն նայել աշխարհին: Նույն Ռուսաստանն ինքն էլ չի գիտակցում, որ այսօր աշխարհն ապրում է 21-րդ դարում և այն մեթոդները, որոնցով այդ երկիրը կառավարվում է` սկսած տնտեսությունից, վերջացրած արտաքին և ներքին քաղաքականությամբ, այլևս իրենց սպառել են: Եթե Հայաստանում որևէ քաղաքական գործիչ կարծում է, որ մենք դեռևս գտնվում ենք 90-ականներին, չարաչար սխալվում է, աշխարհում, ինչպես տեսնում ենք, իրադարձություններն այնքան արագ են զարգանում, և այնքան անկանխատեսելի վեկտորներն են առաջանում, որ Հայաաստանի թե իշխանությունը և թե ընդդիմությունը պետք է պատրաստ լինեն այդ վեկտորներին արձագանքելուն:
-Մենք իսկապե՞ս պետք է դնենք ռուսամետությունից ազատագրվելու խնդիր, ասելու “ոչ” կայսրությանը և “այո” ինքնիշխանությանը:
-Ճիշտն ասած, ես այս խնդիրն իմ մեջ վաղուց եմ լուծել: Այն մարդիկ, ովքեր քաջ գիտակցում են Ռուսաստանից եկող վտանգները (չնայած կան նաև Ռուսաստանից եկող բավական դրական ալիքներ), պետք է իրենց վրայից թոթափեն կայսերապաշտական մտածողությունը:
Ընդհանրապես ես չեմ հասկանում «երկու ժողովուրդների բարեկամություն», «ավագ և կրտսեր եղբայր» հասկացողությունները: Բոլորովին պարտադիր չէ, որ ժողովուրդները իրար բարեկամ հռչակեն, ինչպես մենք դա անում ենք ռուսների կամ վրացիների հետ (ժամանակին էլ անում էինք ադրբեջանցիների հետ): Չկան եղբայր, խնամի-բարեկամ կամ թշնամի ժողովուրդներ, կան ընդհանուր շահեր, կա ընդհանուր տարածաշրջանում ապրելու համակեցության անհրաժեշտություն, կան մշակութային փոխհարաբերություններ և փոխազդեցություններ:
-Դրական ալիքներ ասելով ի՞նչ ի նկատի ունեք:
-Այն մշակույթը, որը ստեղծվել է ռուսական կայսրության դաշտում ընդհանրապես, օրինակ կրթական համակարգը, հզոր գրականությունը, ընդհանրապես ռուսական մշակութային ծավալուն ժառանգությունը: Հիմնականում դրական ալիքեր ասելով` ի նկատի ունեմ մշակութային փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները:
-Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների լավացումը արդյոք կարո՞ղ է արագացնել ռուսաֆիլությունից ազատագրումը:
-Որպես պատմաբան ասեմ, որ հայկական հարցը, հայ ժողովուրդը, հայկական տարածքները միշտ էլ դրվել են ռուս-թուրքական հարաբերությունների զոհասեղանին: Եվ չեմ կարծում, թե կա որևէ լուրջ քաղաքական գործիչ, ով դա չի գիտակցում: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստան–Թուրքիա հարաբերությունների սերտացմանը, ասեմ, որ այդ հարաբերությունները միշտ էլ սև ամպերի կուտակներ բերում: Չնայած այսօրվա Թուրքիան նույնպես իր երկրի ներսում որոշակի փոփոխությունների է ենթարկվում, բայց իհարկե կան տնտեսական ու քաղաքական ընդհանուր շահեր, և պետք է միշտ ուշադիր հետևել ռուս-թուրքական մերձեցման գործընթացին և փորձել ակտիվ հակազդել դրան ու այլընտրանքային լուծումներ գտնել: Ռուսաստանը միշտ էլ փորձել է կառավարելի դարձնել հայ-թուրքական հարաբերությունները, և հայ-թուրքական արձանագրությունների տապալման գործում Ռուսաստանի գործոնը փոքր չէր: Այսրկովկասում միակ հենարան Հայաստանի դեպի Թուրքիա և նույնիսկ դեպի Իրան գնացող արտաքին քաղաքականության վեկտորները Ռուսաստանի միշտ էլ փորձելու է պահել իր ձեռքում:
-Նոստալգիկ հիշողությունը ինչո՞վ են պայմանավորված, մանավանդ Խորհրդային Միության վարագույն իջավ և ամեն ինչ պարզ դարձավ:
-Սա երկու պատճառ ունի: Նախ` խորհրդային կոչված տնտեսությունից դեպի ազատականի անցումն շեղվեց դեպի մոնոպոլացված քրեաօլիգարիխիկ համակարգ, որն էլ հանգեցրեց նրան, որ հասարակության մեծամասնությունն այդպես էլ դեռևս չի տեսնում ազատ, առանց մոնոպոլիաների տնտեսության առավելությունները: Իսկ խորհրդային տարիների համահավասարեցված, համարյա առանց բևեռացման կենսամակարդակը դեռևս վառ է հասարակության հիշողություններում:
Մի նկատառում ևս. մամուլում վերջերս նորից ակտիվացավ ԿԳԲ-ի ազգային արխիվների բացման հարցը: Կարծում եմ` սա ինքնամաքրման յուրահատուկ ձև կարող է լինել, իհարկե ուշացած, որովհետև Արևելյան Եվրոպայի և մերձբալթիկայի երկրները դա արեցին բավական վաղ՝ անկախության սկզբնական շրջանում, ինչը շատ արագ օգնեց նրանց ձերբազատվել բազմաթիվ բարդույթներից և ուղղակի արգելվեց Խորհրդային Միության ավտանգության մարմնի հետ համագործակցած մարդկանց մուտքը կառավարման համակարգ: Հայաստանում սա չիրականացվեց ոչ 90-ականներին, ոչ էլ առավել ևս հիմա, բայց վստահ եմ` ԿԳԲ-ի արխիվների բացումը կարող է մեծ դեր ունենալ հասարակության ինքնամաքրման, ինչպես նաև ռուսամետությունն արմատախիլ անելու համար: Սակայն դա ինքնանպատակ չէ, ուստի կարծում եմ` դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ Հայաստանում իրոք տեղի ունենան ազատ ընտրություններ, երբ հասարակությունն իրական դերակատարություն ունենա կառավարման համակարգի ձևավորման գործում: Հայաստանում ինքնամաքրման գործընթացները կարող են տարվել միայն ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած քաղաքական ուժերի կողմից:
Սիրանույշ Պապյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment