Tuesday, August 30, 2011

Միթե՞ Կաթողիկոսն անտեղյակ է պատմությանը

Կաթողիկոս Գարեգին Բ-ն` արդեն որերորդ անգամ հայտարարում է, որ մենք, հայերս, ցեղասպանություն ապրեցինք , որովհետև Քրիստոսի հարության հավատն ունեինք մեր մեջ: Այս անգամ այդ հայտարարության համար առիթ էր Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի հոգեւոր առաջնորդ Մանֆրեդ եպիսկոպոս Շոյերի գլխավորած ուխտավորների խմբի հետ հանդիպումը:
Այո, ցեղասպանություն ապրեցինք, որովհետև նաև քրիստոնյա հավատի հավատարիմ հետնորդներն էինք, բայց ոչ միայն դրա համար : Հարգելի ընթերցող` քո թույլտվությամբ փորձենք չհամաձայնել Կաթողիկոսի հետ, քանի որ Թուրքիայում հայերին ցեղասպանության ենթարկեցին ոչ միայն նրա համար, որ քրիստոնյա ազգ էինք, այլ նրա համար, որ բնիկ էինք, որ ապրում էինք մեր հայրենի հողի վրա, որ մեր երակներում հազարամյակների պատմություն ունեցող արյուն էր հոսում: Մտածել, որ մեզ ցեղասպանության են ենթարկել միայն նրա համար, որ քրիստոնյա ենք,նշանակում է մոռանալ մեր հազարամյակների պատմությունը, իսկ ամենապակասը, նշանակում է հայտարարել թուրք կոչվող բաշիբոզուկների հանցանքի միայն բարոյական կողմը(չնայած որտեղից դրանց բարոյականություն): Ներկայիս Թուրքիայի տարածքի եկվոր ցեղախմբերի պարագլուխները սթափ հաշվարկ էին կատարել, որ այս տարածքում կամ իրենք պետք է բնակվեն, կամ` հայերը: Նրանց պետք էր տարածքը` առանց բնիկ ժողովրդի, ինչ հավատի էլ որ նրանք լինեին: Օսմանլու, սելջուկ,օգյուզ և այլ խառնամբոխ ցեղերից` ապագայում էթնոս ձևավորելու համար կենսական տարածք էin ազատում, բնաջնջելով բնիկ ժաղովրդին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսեցին ձևավորվել նոր սահմաններ և այն պահին , երբ Հայ ազգը բարձրացրեց գլուխը, որպեսզի 20-րդ դարում ինքն էլ ունենա, իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Սակայն արդեն թուրք ինքնանվանած էթնոսի պարագլուխները ծրագրեցին Հայ ազգի բնաջնջումը: Չկան հայերը, չկա հայկական պետություն ստեղծելու վտանգը: Չկա բնիկ ժողովուրդը, ուրեմն եկվորը կարող է տեր դառնալ ոչ միայն կենսական տարածքին, այլ նաև մշակույթին:
Բացեք Թուրքիայում 80 տարի շարունակ հրատարակվող պատմության գրքերն ու դասագրքերը: Այնտեղ չկա հիշատակություն, որ հայ ազգը հազարամյակներ շարունակ ապրել է այդ հողի վրա:Այո ,1.5 մլն նահատակները նաև քրիստոնյա նահատակներ են, բայց նրանց չբնաջնջեցին միայն հավատի համար: Նրանց բնաջնջեցին նրանց հայրենի հողին տեր դառնալու համար: Չէ որ 1935-36թթ Դերսիմի հայերն արդեն կրոնափոխ էին: Էլի նույն դաժանությամբ կոտորեցին և տեղահանեցին, որպեսզի դատարկվեն գյուղերն ու քաղաքները: Դերսիմի կոտորածը գալիս է ևս մեկ ապացուցելու , որ թիրախն էթնոսն է, նրա բնաջնջումը:
օգտագորվծել են armweeklynews.am-ի նյութերը

No comments: