Tuesday, August 30, 2011

Թուրքիայում արտադրվող հագուստը թունավոր է

Tert.am. 30-8-2011- Մի շարք աշխարհահռչակ բրենդերի արտադրած հագուստներում առկա է շատ վտանգավոր քիմիական նյութ, որը թունավորում է այն կրողին և ծանր հետևանքներ թողնում մարդկանց առողջության վրա։ Այս մասին նշվում է Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպության հրապարակած հետազոտությունում։
Անցած շաբաթ Greenpeace–ի աշխատակիցները լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են Եվրոպայում վաճառվող 15 հայտնի բրենդերի (Abercrombie & Fitch, Adidas, Calvin Klein, Converse, GAP, G-Star RAW, H&M, 8Kappa, Lacoste, Li Ning, Nike, Puma, Ralph Lauren, Uniqlo und Youngor, Converse) կողմից արտադրված 78 տեսակի ապրանքատեսակ, որոնցից 52-ում հայտնաբերվել է մեծ քանակությամբ NPE (նոնիլֆենոլ էտոկսիլատ) տեսակի քիմիական նյութ։
NPE քիմիական նյութը, որի գործածումն ընդհանրապես արգելված է Եվրոպայում, մասնավորապես, օգտագործվում է շամպունի, լվացքի փոշու և տարբեր տեսակի կենցաղային մաքրման նյութերի արտադրության մեջ։ Բացի այդ, NPE–ն շատ քիչ չափաբաժնով օգտագործում են նաև տեքստիլ արդյունաբերությունում։ Տեքստիլ արտադրանքի յուրաքանչյուր կգ–ում թույլատրելի է ընդամենը 1 գ NPE–ի առկայությունը։
Սակայն Greenpeace–ի կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ, օրինակ, հայտնի Converse ընկերության կողմից արտադրվող մարզակոշիկներում 1գ-ի փոխարեն առկա է 27գ NPE քիմիական նյութ։
Հետազոտությունում նշվում է նաև, որ մեծ քանակությամբ NPE քիմիական նյութ է պարունակվում հատկապես Թուրքիայում արտադրվող և արտահանվող Puma, Nike և Converse բրենդերի կողմից արտադրվող ապրանքատեսակներում։

No comments: