Thursday, August 4, 2011

«Իրանի իրադարձությունները ընդհանուր բան չունեն արաբական երկրների հուզումների հետ»

Իրանում տեղի ունեցած իրադարձությունները ոչ մի ընդհանուր բան չունեն այն ամենի հետ, ինչ ներկայում տեղի է ունենում արաբական երկրներում: Այդ մասին Եվրոնյուս հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
«Այն, ինչ տեղի էր ունենում Իրանում, նման չէ որոշակի երկրներում տեղի ունեցող իրադարձություններին,- նշել է Ահմադինեժադը' պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Իրանում կրկնվել «արաբական գարունը»:- Իրանում կայացած նախագահական ընտրությունները բացարձակ ազատ էին: Բայց շենքերի եւ ավտոմեքենաների վրա հարձակումներն օրենքով արգելված են ցանկացած երկրում»:
Ահմադինեժադի խոսքով' Իրանի կառավարությունը վշտացած է այն բանից, որ մի քանի երկրների ղեկավարներ այնքան վատ հարաբերություններ են հաստատում իրենց ժողովրդի հետ, որ դա նման տխուր արդյունքների է բերում:
Տնային կալանքի տակ գտնվող իրանցի ընդդիմադիրների' Միրհոսեյն Մուսավիի եւ Մեհդի Քյարուբիի ճակատագրի վերաբերյալ հարցին Ահմադինեժադը պատասխանել է, որ «բանտեր կան ցանկացած երկրում»: «Բանտեր կան ամենուրեք: Այդ մարդիկ օրենքի հետ կապված խնդիրներ ունեն: Իրանի դատական համակարգն անկախ է գործում եւ ես իրավունք չունեմ միջամտելու դատավարությանը»,- հավելել է Իրանի նախագահը:
Տեղեկացնում է «ԱՐՄԵՆՊՐԵՍ»-ը:

No comments: