Tuesday, August 30, 2011

Ադրբեջանը կրկին դժգոհություն է արտահայտում Վրաստանի` մահմեդականների վերահսկողությունից դուրս գալու կապակցությանմբ

News.am. 29-8-2011- Կովկասի մահմեդականների ղեկավարությունը վրացական կողմից հայտնել է իր մտահոգությունը Վրաստանի մահմեդականների վարչության ստեղծման կապակցությամբ:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական կոմիտեի ղեկավարի` կրոնական կառույցների հետ աշխատանքների հարցով տեղակալ Գյունդուզ Իսմայիլովը «վրացական ադրբեջանցիների ընդգրկումը հասարակության մեջ ադրբեջանա-վրացական համագործակցության կոնտեքստում» թեմայով վրացական Բաթում քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ: Նա հույս է հայտնել, որ «այդ մտահոգության» արտահայտումը առիթ կհանդիսանա որոշման վերանայման համար` հետագա բացասական հետեւանքներից խուսափելու համար, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Հիշեցնենք, որ Վրաստանն իր մարմինն է ստեղծել, որը զբաղվելու է երկրի մահմեդական համայնքի գործերով. դա «Վրաստանի մահմեդականների վարչությունն» է:
Նշենք, որ դեռ հունիսին Վրաստանի մահմեդականների վարչությունը ընտրել է գլխավոր մուֆթիին, շեյխին եւ իմամին: Գլխավոր շեյխ է ընտրվել Վագիֆ Ակաֆիլովը, իսկ իմամ` Յասիր Ալիեւը: «Գրուզյա- Online»-ը հաղորդում է, որ դեռ այն ժամանակ Վրաստանի մուսուլմանների վարչությունը արժանացել է Կովկասի մուսուլմանների գլխավոր վարչության քննադատությանը, որին մինչ այդ ենթարկվում էին Վրաստանի մուսուլմանները, եւ որի կենտրոնը գտնվում էր Բաքվում:

No comments: