Tuesday, August 30, 2011

Էրդողանը փորձում է կտրել Թուրքիայի հայերին ընդհանուր սփյուռքից. թուրքագետ

Tert.am. 30-8-2011- Թուրքայում ապրող ազգային փոքրամասնությունների սեփականությունը վերադարձնելու որոշումը շատ հաջող PR ակցիա է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ ավելացնելով. «Դա շատ բնորոշ է Էրդողանի անձին, նա շատ է սիրում աղմկոտ PR ակցիաներ»:
Թուրքայի կողմից նման որոշման ընդունման պատճառներից է նաև այն, որ Եվրադատարանը հեղեղված է համայնքային խնդիրներին վերաբերող հայցերով, որոնք Թուրքիան չի շահում: «Այս որոշմամբ հույս կա, որ համայնքային խնդիրները կլուծվեն»,- նշեց Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ սա նաև փորձ է՝ շահելով թուրքահայ համայնքի համակրանքը՝ «կտրել նրանց նաև ընդհանուր սփյուռք հասկացությունից»:
«Ես հակված չեմ ամբողջ այդ գործընթացը միայն բացասական գնահատել: Շատ փոքր քայլ էր արված, որը ստամբուլահայ համայնքի տեսակետից կարելի է դրական գնահատել: Ամբողջ հայության տեսակետից դա շատ չնչին քայլ է, քանի որ հայության ունեզրկման ամբողջ տարիների կորուստը ահռելի է»,- հայտարարեց թուրքագետը:


No comments: