Tuesday, August 30, 2011

WikiLeaks. Քրեական Հայաստան

WikiLeaks կայքում տեղադրված է 2008 թ. նոյեմբերի 3-ին Մարի Յովանովիչի հեռագիրը Հայաստանում քրեական իրավիճակի վատթարացման վերաբերյալ: Անդրադառնալով նույն թվականի հոկտեմբերի 24-26 Երեւանում որսորդմիության Բարգավաճ Հայաստանի անդամ նախագահի սպանության եւ նրա վրեժը լուծած երիտասարդ զարմիկի դեպքին, Սպիտակում եւ Ստեփանավանում տեղի ունեցած աղմկոտ սպանություններին, որոնք կազմակերպված հանցագործության դեպքեր են, հայերեն լեզվով “ռազբորկաներ”, տիկին Յովանովիչը գրում է, որ չնայած հաջորդ օրը գլխավոր դատախազը հակառակ հայտարարությունն էր արել, Ստեփանավանի ոստիկանության աշխատակիցը դեսպանատան պաշտոնյային ասել էր, որ Ստեփանավանի քաղաքապետի զենքն անօրինական էր:
Բռնությամբ ուղեկցված հարձակումները Հայաստանում ստիպում են ընդդիմությանը դատապարտել ստեղծված “ավազակապետությունը”, հայտնում է Մարի Յովանովիչը:
Մարի Յովանովիչը հիշատակել է նաեւ սովորաբար ապահով Երեւանում արտասահմանցիների դեմ հաճախացած հարձակումները: Հայփոստի նախկին կառավարիչ, գրեթե չգործող ընկերությունը վերափոխելու նպատակ ունեցող հոլանդացի Հանս Բոնի դեմ երկու հարձակումների արդյունքում վերջինս ուղեղի վնասվածքով, ներքին արյունահոսությամբ, որովայնի վնասվածքով, եւ կոտրված ծնոտով տեղափոխվել էր հիվանդանոց անգիտակից վիճակում, պատահական անցորդի կողմից:
Հայաստանում Ուկրաինայի դեսպանի տուն են ներխուժել այն բանից հետո, երբ վերջինս չի ընդունել Հայաստանի կառավարության հորդորները եւ չեղյալ հատատարել Հոլոդոմիրի հիշատակման միջոցառումը հոկտեմբերի 20-ին, հենց այն օրը, երբ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեվը Հայաստան ժամանեց իր առաջին պետական այցով: Արտգործնախարարությունից զանգահարել էին Ուկրաինայի դեսպանին եւ անորոշ պատճառով խնդրել հետաձգել միջոցառումը: Նա մերժել էր, հոկտեմբերի 19-ին իր բացակայությամբ ներխուժել էին նրա բնակարանը եւ փչացրել նրա գույքը, սակայն գրեթե ոչինչ չէին գողացել: Ոստիկանությունը արձագանքել էր ժամուկես ուշացումով: Ուկրաինացին ասել էր ԱՄՆ դեսպանին, թե դա իրեն ահաբեկելու փորձ է եղել:
Հայաստանը եւ Երեւանը ավանդաբար ապահով վայր են եղել միջին քաղաքացիների եւ այցելուների համար: Անօրինականությունը նորություն չէ Հայաստանում, հատկապես քաղաքական, ֆինանսական եւ քրեական ոլորտներում: Վերջերս անհասկանալի պատճառներով սպանվել են հարկային եւ մաքսային ծառայությունների աշխատակիցներ: Վերջերս չափազանց հաճախ են դարձել ազդեցիկ անձանց` օլիգարխների, գեներալների, եւ նրանց երեխաների, բարեկամների կամ թիկնապահների միջադեպերը, ովքեր հաճախ երբեմն բռնի կոնֆլիկտի մեջ են մտնում նրանց հետ, ովքեր կտրում են նրանց ճանապարհը, լինի դա մայրուղու վրա թե գիշերային ակումբում, եւ որպես կանոն անպատիժ են մնում: Այս մարդիկ ամենից հաճախ օրենքից վեր են սովորական անցորդի հետ կոնֆլիկտի դեպքում, գրում է Յովանովիչը:

No comments: