Tuesday, August 23, 2011

Թուրքիայում կրկին բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվել

Tert.am. 23-8-2011- Օգոստոսի 22-ին Թուրքիայի դատարանը մեկ փոխծովակալի և 2 գնդապետերի ձերբակալության հրաման է տվել։
Ինչպես հաղորդում է Аnadolu գործակալությունը, ձերբակալությունն իրականացվել է պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում։
Փոխծովակալ Դենիզ Քորան ձերբակալվել է երեկ և մեղադրվում է նավատորմի հրամանատարության սպանության փորձի կազմակերպման մեջ։ Երկու գնդապետերը մեղադրվում են մեկ այլ դավադրության՝ 2003թ. կառավարության տապալման փորձի մեջ։
Այս դավադրության մասնակցության համար արդեն ձերբակալվել է բանակի գեներալների մեկ տասներորդը։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտարարում է, որ դավադրությունը կազմակերպվել է 2002թ. ընտրություններում իր հաղթանակից հետո։

No comments: