ՀՀ նախագահը հայտնել է իր վստահությունը երիտասարդներին
«ԱԶԳ», 23-08-2011- Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 20-ին «Սեւան» ազգային պարկի տարածքում հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման կողմից երրորդ տարին անընդմեջ անցկացվող «Միասին-2011» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին: «Միասին-2011» ֆորումի մասնակիցներին միացել էին նաեւ «Արի տուն» ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդները: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ արդեն շուրջ մեկ ամիս տարբեր միջոցառումների շրջանակներում հանդիպումներ է ունենում երիտասարդների հետ, ինչը ոգեւորիչ է: «Երբ մեր երիտասարդները կարողանում են ինքնակազմակերպվել, բարձրացնել իրենց հուզող հարցեր, կարողանում են մի խնդրի շուրջը միավորվել եւ փորձել իրենց համոզմունքն առաջ տանել, ապա դա միայն ողջունելի է: Ցանկանում եմ, որ ձեր նվիրվածությունը մեր երկրին լինի հարատեւ: Մեր ուժը մեր նվիրվածությունն է մեր հայրենիքին, մեր ազգային գաղափարներին, մեր ապագային: Այն, որ մենք շատ լավ ապագա ենք ունենալու, ես բացարձակապես չեմ կասկածում», նշել է նախագահը` այնուհետեւ պատասխանել երիտասարդների հարցերին:
ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարների մասին երիտասարդներից մեկի հարցին` նախագահը մասնավորապես ասել է. «Խնդիրն իրոք բարդ է. բարդ, որովհետեւ ցավոտ է բոլոր կողմերի համար եւ խոր արմատներ ունի: Տասնյակ տարիների ընթացքում ադրբեջանցի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղն ադրբեջանական է, եւ հիմա շատ մեծ բարդության առջեւ են կանգնած Ադրբեջանի ղեկավարները, որովհետեւ երբեք չեն փորձել, ցավոք, հիմա էլ չեն փորձում իրենց ժողովրդի հետ լինել անկեղծ, բաց խոսակցություն վարել եւ ասել` գիտե՞ք, ժողովուրդ, այդ հողը հայկական է, այդտեղ դարերով հայեր են ապրել, եւ լավ կլինի, ու առաջին հերթին դա բխում է մեր շահերից, որ հարգենք այդ մարդկանց ազատությունը, որ նրանք էլ երջանիկ ապրեն, մենք էլ: Վստահ եմ` դրա ժամանակը գալու է: Որքան էլ դժվար լինի, մենք պարտավոր ենք խնդրի խաղաղ լուծման բանալին գտնել: Մենք ասելով նկատի ունեմ ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը: Թեեւ, կրկնում եմ, իսկապես բարդ գործընթաց է: Ինչպե՞ս կարող է բարդ չլինել, երբ բառացիորեն ամեն օր Ադրբեջանի ղեկավարների շուրթերից հակահայկական խոսքեր են հնչում, երբ հետեւողականորեն ատելություն է քարոզվում: Գիտե՞ք, մեր սերունդը մի տեսակ հարմարվել է դրան, որովհետեւ սա առաջին տարին չէ` կարծես նույն ձայնասկավառակն է պտտվում. պարզապես մեկ-մեկ որոշակի նոր ելեւէջներ են մեջտեղ գալիս: Դուք, իհարկե, չեք կարող հիշել, բայց ձեր ծնողները, ձեր ավագ բարեկամները պետք է որ հիշեն 90-ական թվականների սկզբները, երբ Ադրբեջանի նախագահները` Այազ Մութալիբով, Աբուլֆազ Էլչիբեյը, այս նույն պատմությունն էին պատմում` թե ինչքան հզոր է Ադրբեջանը եւ ինչքան թույլ են Հայաստանն ու Ղարաբաղը, թե ինչքան շատ են ադրբեջանցիները եւ ինչքան քիչ են հայերը: Հիմա էլ նույն պատմությունն է, այդպես չէ՞: Ադրբեջանի նախագահն անընդհատ հայտարարում է, որ Ադրբեջանը շատ փող ունի, տնտեսապես հզոր է, Ադրբեջանում 9 միլիոն են, Հայաստանում մարդ չի մնացել եւ այլն: Ադրբեջանն ունեցել է ընդամենը մեկ նախագահ, որ շատ թե քիչ իրատեսական էր խոսում: Մնացած բոլորը խոսում էին այսօրվա պես: Ի՞նչ եղավ արդյունքը: Բոլորն էլ շատ լավ գիտեն` ինչ եղավ: Ես վստահ եմ, որ ռազմական գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Իսկ Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալու մեր նկատմամբ: Ձեզնից ո՞վ է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Արդյոք այնտեղ տեսե՞լ եք որեւէ մեկի, որ կասկածել է, որ իրենք ինքնուրույն պետություն են: Իհարկե ոչ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արդեն ինքնորոշվել է ու ինքն էլ հիմա տնօրինում է իր ճակատագիրը: Իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված լինելու խնդիր ունի, ինչը վաղ թե ուշ լուծվելու է: Այլ հարց է, թե ե՞րբ, որովհետեւ ինչքան շուտ, այնքան ավելի լավ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի համար»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն` առաջին քարտուղարի մակարդակով պատասխանել է ՀՀ նախագահի այս հայտարարությանը: Հարեւան երկրի ԱԳՆ-ի մամուլի նախկին քարտուղար Էլհա Փոլուխովի` ՀԱՀ-ում Ադրբեջանի դեսպան նշանակվելուց հետո մասնագիտական առաջընթաց ապրած ոմն Էլման Աբդուլաեւ, որը հենց` ԱԳՆ առաջին քարտուղարն է, նշել է. «Փոխանակ իր ժողովրդին խաղաղության կոչ անելուՙ Սարգսյանը կոչ է անում ծայրահեղության, ինչը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարությանը: Այսպիսի հայտարարություններով Սարգսյանը ցույց է տալիս իր իրական նպատակները, որ չի փնտրում խաղաղություն եւ չի պատրաստվում փոխել իր ոչ կառուցողական դիրքորոշումը»: Իհարկե, երբ Իլհամ Ալիեւը, անգամ դպրոցականների հետ հանդիպման ժամանակ, անգամ իր ամանորյա ուղերձներում նշում է, որ «պատերազմը դեռ չի ավարտվել, եւ յուրաքանչյուր ադրբեջանցու նպատակն է կյանքի գնով ազատագրել Ղարաբաղը», իր ժողովրդին խաղաղության կոչ է անում` ճիշտ այնպես, ինչպես հորդորում է Մինսկի խմբի համանախագահությունը: Այս ամենն, անշուշտ, դեռ կարող է չիմանալ Աբդուլաեւը. մարդն առաջին անգամ պատիվ ունի խոսել երկրի անունից` երկրի հասցեին, հավանաբար «շփոթվե՞լ» է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment