Tert.am. 1-8-2011- Մարդկային ուղեղի հնարավորութունները հասել է իր գագաթնակետին. ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի օրենքներն այլևս հնարավորություն չեն տալիս մեծ չափով ավելացնել Homo sapiens-ի մտավոր գործունեությունը։ Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, այսպիսի եզրակցության են եկել Քեմբրիջի համալսարանի գիտնականները։Մարդու ուղեղի կառուցվածքի և նրա կողմից էներգիայի օգտագործման հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ մի քանի միլիոն տարի շարունակվող ինտելեկտուալ կարողությունների էվոլյուցիայի աստիճանական գործընթացը այժմ հասել է իր ֆիզիկական գագաթնակետին։
«Մենք հասել ենք ուղեղի զարգացման գագաթնակետին»,- հայտարարել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Սայմոն Լոգլինը։ Նրա խոսքերով՝ մարդու ուղեղին բաժին է ընկնում մարդու ընդհանուր քաշի միայն 2%-ը, սակայն այն օգտագործում է մարմնի էներգիայի մոտ 20%-ը։ «Մենք պարզել ենք, որ ինտելեկտուալ գործունեության զարգացման համար մարդու ուղեղը կարիք ունի լրացուցիչ և ավելի մեծ քանակությամբ էներգիայի, որը նա չի կարող ստանալ մարդու կառուցվածքի ֆիզիկական առանձնահատկությունների պատճառով»,- նշել է գիտնականը։
Սակայն մարդու հետագա ինտելեկտուալ զարգացումը հնարավոր չէ ոչ միայն էներգիայի պակասի պատճառով. բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ուղեղի կառուցվածքը կատարելագործման համար ներքին պոտենցիալ այլևս չունի։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment